Բավարիայում հնարել են յուրահատուկ միջոց ճանապարհներին մերկասառույցի դեմ պայքարելու համար
Ճանապարհներին մերկասառույցը ակտուալ խնդիր է նաեւ Գերմանիայի հարավում՝ Բավարիայի դաշնային հողերում: Այդտեղ ճանապարհային ծառայությունները սովորաբար ինքնուրույն են պատրաստում աղաջուր, որով ջրում են սառած փողոցները, հաղորդում է DW-ը:
Սակայն այժմ ծառայություններից մեկը կկիրառի այդ նպատակով թթու վարունգի արտադրությունից մնացած ջուրը: Այդ միտքը մի քանի տարի առաջ ծագել էր Դինգոլֆինգ քաղաքում թթու եւ մանանեխ արտադրող Develey ընկերության աշխատակիցների մտքում, երբ նրանք այցելել էին հարեւանությամբ գտնվող ճանապարհային ծառայությունը:
Պիլոտային նախագծի համաձայն՝ թթվաջուրը պետք է բավարար լինի 1500 կմ ճանապարհ մշակելու համար, ինչը թույլ կտա խնայել շուրջ 7 տոննա աղ: Develey-ը հպարտ է առանց թափոնների իրենց արտադրությամբ՝ չնայած ստիպված է ներգրավել հավելյալ աշխատուժ երկու անգամ թթվաջրի մեջ աղի չափն ավելացնելու համար: Արդյունքում կարելի է խնայել մշակված ջուրը փողոցները մաքրելու համար եւ օրինակ ծառայել ուրիշ ընկերություններին, թե ինչպես է ամեն ինչ հնարավոր դառնում բնապահպանական նպատակով, համոզված է Develey-ի ղեկավար Թոմաս Հուբերը: Ի դեպ, Բավարիայի կառավարությունում այդ նախագիծն արդեն հավանության է արժանացել, քանի որ այն թույլ է տալիս կրճատել շրջակա միջավայրում հայտնվող աղի քանակը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել