ԱՄՆ-ում երիտասարդության հարցերով նախարարը ձերբակալվել է լրագրող Ալեքս Բոզարջյանի հետույքին հարվածելու համար
Ամերիկյան Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքում մրցավածքի ժամանակ WSAV-TV հեռուստաալիքի համար արված ծագումով հայ լրագրող Ալեքս Բոզարջյանի ռեպորտաժն անսպասելիորեն տհաճ արդյունք է ունեցել. երբ թղթակիցն ուղիղ եթերում ներկայացնում էր մարաթոնի սյուժեն, հանկարծակի վազորդներից մեկն առանձնացել էր մյուս մասնակիցներից եւ վազելու ընթացքում հարվածել լրագրողի հետույքին, հաղորդում է Fox News-ը:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես էր կինը շփոթվել եւ որոշ ժամանակ չէր հասկանում՝ ինչպես արձագանքել: Այնուհետեւ նա շարունակել էր իր աշխատանքը, որից հետո, սակայն, բողոք ներկայացրել ոստիկանությունում: Նա հայտնել էր ոստիկաններին, որ տղամարդը նաեւ ուժ գործադրելով բռնել էր նրա հետույքը:
Պարզվել է, որ այդքան անվայել եւ զարհուրելի արարք գործած տղամարդը երիտասարդության հարցերով նախարար, Սթեյթսբորոյի բնակիչ, 43-ամյա Թոմաս Քելեուեյն էր:
Նա ձերբակալվել է սեռական բնույթի հարձակում գործելու եւ իրավախախտում կատարելու մեղադրանքով:
Ավելի ուշ Բոզարջյանն իր վրդովմունքն էր հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ՝ բարկությունն արտահարտելով թվիթերյան իր միկրոբլոգում:
«Դա բռնություն էր. դուք վերաբերվել եք ինձ, ինչպես օբյեկտին եւ շփոթեցրել: Ոչ ոք երբեք չպետք է արժանանա այդպիսի վերաբերմունքի աշխատավայրում կամ որեւէ այլ միջավայրում»,-գրել է լրագրողը:
Քելեուեյի արարքը հրահրել էր նաեւ հեռուստաալիքի ղեկավարության վրդովմունքը:
«Շաբաթ Սավաննայում՝ կամրջի վրա մրցավազքին նվիրված ուղիղ եթերի ժամանակ Ալեքս Բոզարջյանի նկատմամբ կատարված արարքը դատապարտելի էր եւ բոլորովին անընդունելի: Երբեք ոչ ոքի չի կարելի նսեմացնել նման կերպով: Մեր աշխատակիցների անվտանգությունն ու պաշտպանվածությունը WSAV-TV-ի կարեւորագույն առաջնահերթությունն է»,-նշված է հեռուստաալիքի հայտարարության մեջ:
Ավելի ուշ Քելեուեյն, այնուամենայնիվ, ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ եւ ներողություն խնդրել Բոզարջյանից: Նա խոստովանել է, որ իր արարքն անընդունելի էր եւ ներողություն խնդրել նաեւ լրագրողի ընտանիքից եւ հարազատներից:
Ընդ որում՝ տղամարդը հայտարարել է, որ մտադիր չէր միտումնավոր հարվածել կնոջ հետույքին:
Թվիթերյան իր էջում Բոզարջյանը նկարագրում է ինքն իրեն որպես «հայ-լատինաամերիկյան ծագումով հպարտ կին, էնտուզիաստ հագուստի առումով եւ ճանապարհորդությունների սիրահար»:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են