Հայտարարել են տարվա լավագույն խաղերը
ԱՄՆ-ում տեղի Է ունեցել The Game Awards-ի պարգեւատրման արարողությունը, որտեղ հայտարարվել են 2019 թվականի լավագույն խաղերը: Միջոցառման հեռարձակման տեսագրությունը զետեղված Է Youtube-ում մրցանակի ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ժյուրին տարվա խաղ Է ճանաչել FromSoftware ճապոնական ընկերության Sekiro: Shadows Die Twice-ը: Հանդիսատեսների կարծիքով, այս անվանակարգում հաղթող Է դարձել Fire Emblem: Three Houses-ը: «Գլխավոր Էքշն-խաղ» անվանակարգում հաղթել Է Capcom ընկերության Devil May Cry-ն: Լավագույն սպորտային խաղը դարձել Է Crash Team Racing Nitro-Fueled-ը: Շարժական սարքերի համար լավագույն խաղի համար մրցանակն ստացել Է Call of Duty:Mobile-ը: The Game Awards-ը համակարգչային խաղերի եւ կիբեռսպորտի ոլորտում ձեռքբերումների պարգեւատրման ամենամյա արարողություն Է: 2018 թվականին տարվա խաղը դարձել Էր God of War-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել