Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին ստորգետնյա խողովակաշար են գտել (լուսանկարներ, տեսանյութ)
Օդեսայի մարզում Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցներն արգելափակել են Մոլդովայից խողովակաշարով սպիրտի ապօրինի տեղափոխման ուղին, հայտնում է Ուկրաինայի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ խողովակաշարը հատել է ուկրաինա-մոլդովական սահմանը Ռազդելնայայի շրջանի Կուչուրհան գյուղում:
«Կուչուրհան գյուղի տան ավտոտնակում հայտնաբերվել է պլաստմասե խողովակ, որով Մոլդովայից սպիրտ է տեղափոխվել: Նախնական տվյալներով՝ հայտնաբերվել է չորս պլաստիկե տակառ, որոնցից յուրաքանչյուրը լցված է եղել 250 լիտր սպիրտով, և նույնքան տարողությամբ ավելի քան 100 դատարկ պլաստիկե տակառ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այս պահին աշխատանքներ են տարվում խողովակաշարը մինչև սահմանագիծ ապամոնտաժելու ուղղությամբ:
Քննությունը կարծում է, որ գործում կարող են ներգրավված լինել իրավապահ մարմինների պաշտոնատար անձինք, որոնք պայմանավորվածության մեջ են եղել առևտրային կառույցների ներկայացուցիչների հետ: Դեպքի առիթով պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով հետաքննություն է անցկացվում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել