«Մեծ Բրիտանիան կլքի Եվրամիությունը մինչ 2020 թվականի հունվարի 31-ը». Բորիս Ջոնսոն
Լոնդոնում ընտրողների դիմաց ելույթի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան, որպես մեկ ամբողջություն, կլքի Եվրամիությունը մինչև 2020 թվականի հունվարի 31-ը: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:
«Մենք Brexit-ը կիրականացնենք մինչև հունվարի 31-ը, առանց ոչ մի «բայցերի», «եթեների» կամ «միգուցեների»: Միացյալ Թագավորությունը, որպես մեկ ամբողջություն, կլքի Եվրամիությունը՝ վերադարձնելով մեր օրենքների, սահմանների, ֆինանսների, առևտրի և միգրացիոն համակարգի նկատմամբ հսկողությունը»,-ասել է Ջոնսոնը:
Վարչապետը նշել է նաև, որ դեկտեմբերի 12-ին երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները նշանակում են, որ Brexit-ի հարցով երկրորդ հանրաքվեի անցկացման սպառնալիքը վերացել է:
«Մենք վերջ դրեցինք երկրորդ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ խղճուկ սպառնալիքներին (ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության կողմից)»,-ասել է նա՝ վերջում կոչ անելով իրականացնել Brexit-ը, սակայն նախ նախաճաշել, ինչին հետևել են ընտրողների ծափահարությունները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Մեծ Բրիտանիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում, ըստ նախնական արդյունքների, հաղթել է Պահպանողական կուսակցությունը՝ Համայնքների պալատում իր համար ապահովելով մեծամասնություն՝ ավելի քան 320 տեղ:
Պահպանողական կուսակցությունը տասնամյակներ շարունակ ընտրություններում այսպիսի լավ ցուցանիշ չէր արձանագրել: Ըստ էքզիթ-փոլերի արդյունքների՝ կուսակցությունը ստացել է ձայների 45%-ը, ինչը 1970թ. ի վեր լավագույն ցուցանիշն է:
Ջոնսոնը, մեկնաբանելով արդյունքները, հայտարարել է, որ «ժողովրդից ստացած հզոր մանդատը հնարավորություն կտա ավարտին հասցնել «Բրեքզիթ»-ը, միավորել երկիրն ու տանել այն դեպի զարգացում»:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում հինգշաբթի անցկացվել են ընտրություններ, որոնք դարձել են երկրում քաղաքական ճգնաժամի «հետևանքը»՝ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետ կապված: Պահպանողականները ձգտում են իրականացնել Brexit-ը հունվարի 31-ին, լեյբորիստները ցանկանում են նոր հանրաքվե անցկացնել այդ հարցով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել