ԵՄ գագաթնաժողովը հասել է կլիմայի հարցով համաձայնության
Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները համաձայնության են հասել կլիմայական փոփոխությունների հարցում, սակայն միության մեկ երկիր հրաժարվել է առայժմ միանալ: Այս մասին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«ԵՄ գագաթնաժողովը հասել է կլիմայի հարցով համաձայնության: Սա անչափ կարեւոր որոշում է,- ասել է նա: - Մեկ երկրի ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ, նախքան դրա կատարմանը միանալը: Մենք այս հարցին կվերադառնանք հունիսին»: Միշելը չի հստակեցրել, թե որ երկրի մասին է խոսքը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն, այդուհանդերձ, մամուլի ասուլիսում պարզաբանել է, որ խոսքը Լեհաստանի մասին է: «Մեկ երկիր՝ Լեհաստանը, այսօր դեռեւս չկարողացավ պարտավորություն ստանձնել կատարման առնչությամբ»,- ասել է նա:
Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ է ԵՄ-ն որոշել հայտարարել համաձայնության հասնելու մասին, եթե ԵՄ երկրներից մեկը դրան հավանություն չի տվել, Միշելը պատասխանել է. «Մենք կլիմայական չեզոքությունը դիտարկում ենք որպես մեր ընդհանուր խնդիր: Բայց մեզ համար հասկանալի է, որ մեկ երկիր այնպիսի փուլում է, որ չի կարող պարտավորություն ստանձնել: Այս պատճառով մենք մեկ հանդիպում էլ կունենանք: Բայց մեզ համար կարեւոր էր ազդանշան տալ այն մասին, որ մենք ցանկանում ենք դառնալ առաջին կանաչ աշխարհամասը, ընդ որում՝ մենք հասկանում ենք, որ Լեհաստանին ավելի շատ ժամանակ է հարկավոր»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել