Թրամփը Մակրոնին անվանել է «ցավ հետույքում»
Այն բանից հետո, երբ համացանցում մեծ տարածում է ստացել տեսագրությունը, որում մի քանի երկրների ղեկավարներ բամբասում են Թրամփից եւ ծիծաղում նրա վրա, վերջինս պարտքի տակ չի մնացել եւ ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչների հետ փակ հանդիպման ժամանակ անվայելուչ կերպով է արտահայտվել իր գործընկերների մասին, հղում անելով երեք աղբյուրների նշում է Daily Beast-ը։
Այդ հանդիպման ժամանակ Թրամփը մի քանի անգամ վիրավորել է Կանադայի վարչապետին, իսկ Ֆրանսիայի նապագահին անվանել է «ցավ հետույքում» եւ «գաճաճ», հայտնել է հանդիպման մասնակիցներից մեկը։ Թրամփը Ֆրանսիայի առաջնորդին քննադատել է նաեւ այն բանի համար, որ վերջինս բավարար ջանքեր չի ներդրել Իրանի հարցով վերջերս կայացած բանակցություններում օգնելու համար։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում նկարահանված տեսանյությում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտը քննարկում են Թրամփին։ Թրյուդոն ուշադրություն է դարձրել նրան, որ Թրամփի հայտարարություններից նրա թիմի անդամների «կզակները կախվել են»։ Հաջորդ օրը Թրամփը Թրյուդոյին անվանել է «երկերեսանի»։
Դեսպանների հետ ճաշի ժամանակ Թրամփը նորից հիշել է տեսանյութի մասին եւ դիվանագետներին բողոքել է Թրյուդոյից ու Մակրոնից։ Դա տեւել է մի քանի րոպե։ Այլ աղբյուր The Daily Beast-ին հայտնել է, որ Թրամփի մեկնաբանություններից դեսպաններն ակնհայտորեն անհարմար են զգացել, մանավանդ այն դեսպանները, որոնց ղեկավարները պատկերված են տեսանյութում։ (ՄԱԿ-ում Կանադայի դեսպանը հանդիպմանը չի մասնակցել)։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել