Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանը Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր Ինչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակը Հորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOM Խաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերից Հռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկը Բացահայտելով Հայաստանը Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊ Թրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքը Տավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք

ՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան ՄկրտչյանԻրանական ընկերությունները սկսել են Հայաստանում Քաջարանի թունելի շինարարությունը. դեսպանությունԵԱՏՄ սկզբունքները գործնականում չեն իրականացվում, ասել է Փաշինյանը` մինչ այդ «ոտքի վրա» զրուցելով Միշուստինի հետԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ. վարչապետՀանդիպում Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելԵրևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթՏեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը Զբոսաշրջիկների թիվը վեց ամսվա ընթացքում հատել է 1 միլիոնը ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտԵվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք. ՓաշինյանԻնչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՆԳՆ ոստիկանության Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են մոտոցիկլետների շահագործման խախտումներԿասեցվել է «Սևան-Անուշ» գազավորված ըմպելիքների արտադրությունըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը պաշտպանական համաձայնագիր կստորագրեն. AFPԴեռ չափազանց վաղ է դրա մասին մտածելու համար. ԹրամփԷլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը օգոստոսի 6-ի դրությամբՄեր հարաբերությունները հարևանների հետ շատ ավելի լավ են, քան նախկինում«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից չի հանվիՇիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրվարույթ, վերականգնվել է շուրջ 20 մլն դրամՀանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է մոտ 14 մլն դրամԿարծում էի, որ սա ամենահեշտերից մեկը կլինի, սակայն այն ամենաբարդը դարձավ. ԹրամփԱռանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրևԿլուծվեն Երևանի Վարդաշենում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրներըԲրյուսելը Անկարայից պահանջում է ապացույցներ, որ տարանցվող գազը ռուսական չէՍարիգյուղի գազամատակարարումը կդադարեցվիՔննարկվել են Հայաստանի հետ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններըԿառավարությունը հաստատել է 2026/2027 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի անվճար տեղերըՎարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինՀրդեհ է բռնկվել Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում․ ՆԳՆԻտալիայի 27 խոշոր քաղաքներում շոգ եղանակը կպահպանվի ևս 10 օրՓոփոխություն՝ ավտոբուսային երթուղիներումԵրևանում նախատեսվում է 500 մլն դոլարի ներդրմամբ խաղային և հյուրանոցային համալիր կառուցելՌուբեն Ռուբինյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգըՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 07.08.2026
Մշակույթ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Կ. Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքին

Դեկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր օրհնությունն ու շնորհավորանքները հղեց Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից:


Կ. Պոլսի Հայոց 85-րդ Պատրիարքի ընտրության Ազգային Պատգամավորական ժողովի ատենապետ Խաչիկ Ճանելը և ատենադպիր Արետ Քարապուլութը պաշտոնական գրությամբ Վեհափառ Հայրապետին տեղեկացրել են ժողովի արդյունքների վերաբերյալ և հայցել Նորին Սրբության աղոթքն ու օրհնությունը նորընտիր Հայոց Պատրիարքի համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորագրում ասված է.

«Ամենապատիվ Պատրիարք Սրբազան,

Գոհունակությամբ տեղեկացանք, որ Կ. Պոլսում գումարված համագումար ժողովը ձայների մեծամասնությամբ ընտրել է Ձեզ՝ որպես Կ. Պոլսի Հայոց 85-րդ Պատրիարք:

Հոգու բերկրանքով Սուրբ Էջմիածնից ողջունում և շնորհավորում ենք Ձեր ընտրությունը՝ բերելով եղբայրական Մեր սերը և զորակցությունը Ձերդ Ամենապատվությանը: Ուրախ ենք, որ երկարատև ընդմիջումից հետո Կ. Պոլսի Հայոց Պատրիարքական Աթոռն օժտվեց նոր գահակալով:

Ծնվելով ու հասակ առնելով պոլսահայ ավանդաշատ համայնքում՝ Դուք մանկուց կրթվել ու դաստիարակվել եք աստվածսիրությամբ, եկեղեցասիրությամբ ու ազգասիրությամբ, որոնք բնորոշ հատկանիշներն են պոլսեցի հավատավոր Մեր ժողովրդի:

Գոհունակությամբ ենք անդրադառնում, երբ տարիներ առաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսաճեմ խորանի առջև ծնրադրումով, ստանձնեցիք եպիսկոպոսական բարձր իշխանությունը և նոր հանգամանքի մեջ շարունակեցիք տերունապատվեր Ձեր ծառայությունը՝ որպես Գևորգյան Հոգևոր Ճեմարանի տեսուչ: Արդարև, Մայրավանքում անցկացրած Ձեր տարիները նշանավորվեցին արդյունաշատ գործունեությամբ: Շնորհիվ Ձեր հոգևոր, աստվածաբանական ու դաստիարակչական գիտելիքների՝ ունեցանք ճեմարանականների նոր սերունդ, ովքեր ծառայասեր ոգով այսօր սպասավորում են Մեր Սուրբ Եկեղեցու անդաստանում:

Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը ուժ ու կարողություն պարգևի Ձեզ՝ ամենայն իմաստությամբ և բարձր պատասխանատվությամբ ստանձնելու Մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռի՝ Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության hոգևոր առաքելությունը` ի պայծառություն Մեր Սուրբ Եկեղեցու և ի մխիթարություն Կ. Պոլսի հավատացյալ Մեր ժողովրդի զավակների: Թող Տերը օգնական և զորավիգ լինի Ձեզ՝ շնորհելով քաջառողջ արևշատություն և հաջողություններ հոգևոր Ձեր ծառայության մեջ:

Սիրով սպասում ենք՝ որպես Կ. Պոլսի նորընտիր Պատրիարք Ձերդ Ամենապատվության անդրանիկ այցին ի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»: