Թրամփը հուդայականությունը որպես ազգային պատկանելիություն ճանաչող հրամանագիր կստորագրի
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հրամանագիր ստորագրել, ըստ որի՝ հուդայականությունը մեկնաբանվում է ոչ միայն որպես կրոնական, այլև ազգային պատկանելիություն:
Ինչպես նշում է CNN-ը, Թրամփի վարչակազմը լիահույս է, որ տվյալ որոշումը հնարավորություն կտա առավել արդյունավետ դարձնել երկրում հակասեմականության դեմ պայքարը: Խոսքն առավելապես կրթական հաստատություններում հակասեմականության դրսևորման մասին է:
Նոր հրամանագրի ստորագրումից հետո պետական ֆինանսավորում ստացող քոլեջներն ու համալսարանները կզրկվեն դաշնային աջակցությունից, եթե արձանագրվեն ռասայական պատկանելիության, ազգային ծագման հողի վրա հիմնված խտրականություններ:
Աղբյուրի տեղեկություններով՝ այսպիսի հրամանագիր ստորագրելու նախաձեռնությունը Թրամփի փեսայինն է՝ ծագումով հրեա Ջարեդ Քուշներինը, որը ծառայում է նախագահի ավագ խորհրդականի պաշտոնում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Թրամփը Ֆլորիդայում Իսրայելա-ամերիկյան խորհրդի ազգային համաժողովի շրջանակում ելույթի ժամանակ ասել էր, որ «Իսրայելը Սպիտակ տանն իրենից ավելի լավ ընկեր երբևիցե չի ունեցել»:
«Իսրայելը երբևիցե ինձնից լավ ընկեր չի ունեցել Սպիտակ տանը, քանի որ ես, ի տարբերություն իմ նախորդների, պահում եմ տվածս խոստումները»,-ասել էր նա:
Թրամփը հիշեցրել էր, որ ինքը կյանքի է կոչել հրեաների համար այնպիսի կարևոր խոստումներ, որոնցից են Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը, ԱՄՆ դեսպանատան տեղափոխումն այնտեղ և Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը:
Թրամփը նաև խոստովանել էր, որ «ԱՄՆ-ում կան որոշ հրեաներ, որոնք բավականաչափ չեն սիրում Իսրայելը, ուստի՝ իրենք պետք է այնպես անեն, որ այդ մարդիկ սիրեն Իսրայելը»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել