Թուրքիան սպառնացել է փակել ամերիկյան ռազմակայանը պատժամիջոցների դեպքում
Թուրքիան կարող է պատասխանել ռուսական ՀՕՊ Ս-400 համակարգերի գնման համար ԱՄՆ պատժամիջոցներին, այդ թվում «Ինջիրլիք» ավիաբազայի վերաբերյալ, ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ինջիրլիք» ավիաբազան Ադանայի նահանգում (Թուրքիայի հարավ) օգտագործում է ամերիկյան ՌՕՈւ-ն։
«Մենք կգնահատենք ամենավատ սցենարը եւ որոշում կկայացնենք։ Եթե ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ մտցնի, ապա կարող է օրակարգ մտնել «Ինջիրլիք» եւ «Քյուրեջիք» ավիաբազաների հարցը»,- ասել է Չավուշօղլուն A haber հեռուստաալիքի եթերում։
Հրթիռային հարձակման մասին վաղ իրազեկման ռադիոտեղորոշիչ կայանը, որը Եվրոպայում ՆԱՏՕ ՀՀՊ համակարգի մասն է եւ գտնվում է Քյուրեջիքի շրջանում (Մալաթիա, Թուրքիայի հարավ-արեւելք), շարք է մտել 2012 թվականին։ Դրա գործունեությունն ապահովում են ԱՄՆ ԶՈւ զինծառայողները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել