Չինացի ներգաղթյալը, լվացքի մեքենայի մեջ թաքնվելով, փորձել է մուտք գործել ԱՄՆ (լուսանկար)
ԱՄՆ սահմանապահ ծառայության աշխատակիցները ձերբակալել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 11 քաղաքացու, որոնք, կահույքի մեջ թաքնվելով, փորձել են ապօրինաբար մուտք գործել ԱՄՆ տարածք: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքի պաշտոնական կայքը:
Տեղեկությունների համաձայն` ԱՄՆ սահմանապահները Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի մուտքի մոտ կանգնեցրել են Մեքսիկայից ժամանող մի բեռնատար, որում հայտնաբերել են կահույքի տարբեր տեսակների, այդ թվում նաև լվացքի մեքենայի մեջ թաքնված 11 չինացի ներգաղթյալի:
Ըստ ԱՄՆ մաքսային-սահմանապահ ծառայության տվյալների՝ ներգաղթյալներից որևէ մեկը լուրջ վնասվածք չի ստացել: Բոլորը ձերբակալված են:
Բեռնատարի վարորդը` ԱՄՆ 42-ամյա քաղաքացին, նույնպես ձերբակալված է: Տեղեկություններ չեն հաղորդվում նրա դեմ առաջադրված մեղադրանքների մասին



















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել