Չինգիզ Խանը հռչակվել է աշխարհի ամենաբեղմնավոր տղամարդը․ ահա թե քանի կնոջ հետ է նա անկողին կիսել մեկ օրում և քանի միլիոնի հետ է քնել
Սերունդ թողնելն ու իրենից հետո ժառանգներ ունենալը յուրաքանչյուր տղամարդու ցանկությունն ու պարտականությունն է դարձել մեր օրերում, սակայն կան տղամարդիկ, ովքեր այդ ամենին ավելի քան լուրջ են մոտեցել, ինչի արդյունքում ջանք չեն խնայել իրենց ցանկացած արդյունքին հասնելու համար։ Վերջին ժամանակներում գիտնականներն անցկացրին հերթական հետազոտությունը՝ պարզելու համար, թե ով է եղել բոլոր ժամանակների ամենաբեղմնավոր տղամարդը, ու ահա թե ինչ նրանք պարզեցին։ Մոնղոլիայի կայսր Չինգիզ խանը, ով պատմության ամենահայտնի նվաճողներից է, հռչակվեց բոլոր ժամանակների ամենաբեղմնավոր տղամարդ։
Ներկայումս երկրագնդի վրա բնակվող շուրջ 16 մլն մարդ իրեն կարող է համարել Չինգիզ Խանի անմիջական ժառանգը։ Բրիտանացի գիտնական Բրայան Սայկիսը, ով գլխավորել է հետազոտությունը, նշում է, որ այդ 16 մլն մարդու գեներում կարելի է գտնել մոնղոլների առաջնորդի ծագումնաբանական կոդը։ Հայտնի գիտնականն այդ հետազոտությունն իրականացրել է՝ հաշվի առնելով Y քրոմոսոմի հետազոտության արդյունքները։ Նախ՝ այն հանգամանքը, որ քրոմոսոմը փոխանցվում է հորից որդուն, թույլ է տալիս եզրակացնելու, որ հետազոտության արդյունքներն անգամ լիարժեք էլ չեն, քանի որ դրանց արդյունքում ուղղակի հայտնաբերվել են առաջնորդի միայն տղա ժառանգները։ Y քրոմոսոմն այն առանձնահատուկ քրոմոսոմն է, որը պարունակում է ինֆորմացիա, որտեղ հնարավոր է գտնել էվոլյուցիոն ու ծագումնաբական շատ հարցերի պատասխաններ։ Դա է պատճառը, որ հաճախ գիտնականները դիմում են հենց այս քրոմոսոմի օգնությանը որևէ հարց պարզաբանելու համար։
Սակայն սա դեռ ամենը չէ։ Հետազոտությունը վստահեցնում է, որ մեզնից շատերը, ովքեր անգամ չեն էլ կասկածում, որ իրենց արյան որևէ չափաքանակում կարող է լինել Չինգիզ Խանի արյունը, իրականում հենց նրա ժառանգները կարող են դուրս գալ։ Պատմության արձանագրությունները վստահեցնում են, որ Չինգիզ Խանը ժամանակին անկողին է կիսել բոլոր այն կանանց հետ, ում պատկանող հողերն ու տարածքները նվաճել է։ Նա մեկ օրվա ընթացքում կարող էր լինել 100-ի հասնող կանանց հետ, ինչի արդյունքն էլ հենց դարձել է այսպիսի ահռելի քանակության սերնդաթողությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել