Հս. Կորեան Թրամփին «անխոհեմ ծերուկ» է անվանել
Հյուսիսային Կորեայի իշխանությունները վիրավորել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրան «անխոհեմ և ստախոս ծերուկ» անվանելով:
Ինչպես հայտնում է apnews.com-ը, դա արվել է ի պատասխան Թրամփի այն հայտարարության, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընն իր թշնամական վարքով չի ցանկանա փչացնել Թրամփի հետ առանձնահատուկ հարաբերությունները:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Կիմ Չեն Ընը «կարող է ամեն ինչ կորցնել, եթե գործի թշնամական ձևով»: Թրամփն այս մասին գրել է իր թվիթերյան էջում:
«Կիմ Չեն Ընը չափազանց խելացի է և կարող է ավելի շատ բան, եթե ոչ ամեն ինչ կորցնել, եթե գործի թշնամական ձևով: Ես և նա ապամիջուկայնացման հզոր համաձայնագիր ենք կնքել Սինգապուրում»,- գրել է ԱՄՆ նախագահը՝ նկատի ունենալով 2018թ. Սինգապուրում երկու ղեկավարների միջև առաջին հանդիպումը:
Սրան ի պատասխան՝ հյուսիսկորեացի բարձրաստիճան պաշտոնյա Կիմ Յոն Չhոլը, որը նախկինում բանակցում էր իր երկրի վիճահարույց միջուկային ծրագրի շուրջ, հայտարարել է, որ Փհենյանը կորցնելու ոչինչ ունի ու չի ընկրկի ԱՄՆ-ի առաջ:
Նրա կարծիքով՝ ԱՄՆ նախագահի թվիթերյան գրառումն ակնհայտորեն ցույց է տալիս, որ նա «գրգռված ծերուկ է՝ զուրկ համբերությունից»:
«Թրամփն այնպիսի անխոհեմ և անկայուն ծերուկ է: Հյուսիսային Կորեայի վերաբերյալ այնքան բան կա, որ Թրամփը չգիտի: Մենք կորցնելու այլևս ոչինչ չունենք»,- ասել է Կիմ Յոն Չhոլը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ