Թուրքիայում հաստատել են․ Իրանի հետ սահմանին պատ կկառուցվի
Թուրքիայի կառավարության բնակարանաշինության վարչության (TOKI) ղեկավար Էրգյուն Թուրանը մայիսի 13-ին հաստատել է ավելի վաղ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, որ Թուրքիան պատրաստվում է Իրանի հետ սահմանին պատ կառուցել։ Փոխանցում է Razm.info-ն:
Թուրանը նշել է, որ իրենք պատրաստվում են Իգդիրի և Աղրը նահանգների սահմանային հատվածներում կառուցել ընդհանուր առմամբ 144 կմ երկարությամբ պատ, որը պետք է բաղկացած լինի առանձին բետոնե բլոկներից։
Պատի երկայնքով կառուցվելու է 15 մաքսային անցակետ։ Պատի կառուցման աշխատանքներն իրականացվելու են 5 տարբեր փուլերով։ Պատի երկայնքով պետք է տեղադրվեն նաև սահմանային հսկողության նոր աշտարակներ։
Կառույցի ղեկավարը նշել է, որ իրենք ավարտին են հասցնում Սիրիայի հետ սահմանին կառուցվող նմանատիպ պատը։ Պատի կառուցումն ուղղված է անօրինական խմբավորումների Թուրքիա մուտքը կանխելուն․ նշում է թուրքական կողմը։
Մանրամասները՝ Razm.info-ում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով