Աշխարհի տարբեր երկրներում հազարավոր մարդիկ գիշերել են փողոցում՝ ի աջակցություն անօթևանների (լուսանկարներ)
Անցած գիշեր աշխարհի տարբեր քաղաքներում անցկացվել է The World's Big Sleep Out ակցիան, որի շրջանակում հազարավոր մարդիկ գիշերել են փողոցներում՝ այդպիսով իրենց աջակցությունը հայտնելով անօթևաններին, հայտնում է bbc.com-ը:
Մասնակիցները մտադիր են գումար հավաքել անօթևանների խնդրի լուծմանն աջակցելու նպատակով, ինչպես նաև համաշխարհային առաջնորդների ուշադրությունը հրավիրել այս կարևոր խնդրին:
Կանխատեսվում էր, որ ակցիային պետք է մասնակցեր մոտ 50 000 մարդ: Ակտիվիստները նպատակ ունեին 50 մլն դոլար հավաքել անօթևանների համար:
Ակցիան անցկացվել է Լոնդոնում, Էդինբուրգում, Քարդիֆում, Նյու Յորքում, Բրիսբենում, Դուբլինում և այլ քաղաքներում:
Հատկանշական է, որ ակցիային մասնակցել են նաև հայտնիներ, այդ թվում՝ դերասանուհի Հելեն Միրենը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել