Կինն ամուսնու և սիրեկանի միջև մահացու մենամարտ է կազմակերպել` ողջ մնացողին ընդունելու պայմանով
Լոնդոնի բնակչուհի 35-ամյա Աստա Յուսկաուսենն ամուսնուն և սիրեկանին ստիպել է կռվել` ողջ մնացողին իր հետ մնալու և ապրելու պայմանով: Այս մասին հայտնում է Metro-ն:
Նա ամուսնացած էր 42-ամյա Գիդրիուս Յուսկաուսկայի հետ, սակայն հանդիպում էր 25-ամյա Մանթաս Կվեդերասի հետ, որը նախկինում գտնվել է Լիտվայի բանտերից մեկում: Գիդրիասը չէր ցանկանում բաժանվել կնոջից, նրանք շարունակում էին ինտիմ կյանքով ապրել:
Կինը որոշել է մենամարտ կազմակերպել, որպեսզի որոշի, թե ով կմնա իր հետ, քանի որ տղամարդկանցից ոչ մեկ չէր ցանկանում մյուսին զիջել սիրելիին: Տղամարդիկ պայմանավորվել էին, իսկ հաջորդ օրը Գիդրիասին մահացած էին գտել: Նրա մարմնի վրա հայտնաբերել էին դանակի 35 հարված:
Դատախազ Հյու Դևիի խոսքով` կինը նախապես գիտեր, որ Կվեդերասը մտադրված է լուրջ վնասվածքներ հասցնել ամուսնուն, և նա դա խրախուսել էր: Սպանությունից հետո կինը նրան ընդունել է իր տուն, նրա հետ միասին ջնջել հեռախոսի նամակագրություններն ու ոստիկանություն զանգահարել: Աստան հերքում է, որ սպանությունը պլանավորված էր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել