Կետային շնաձուկը ձկնորսների մոտ է լողացել` օգնություն խնդրելու նպատակով (տեսանյութ)
Մալայզիայի կենդանիների ասոցիացիայի աշխատակիցները Facebook սոցիալական կայքում արտասովոր տեսանյութ են հրապարակել, որն ի զորու է վերականգնել հավատը մարդկանց նկատմամբ:
Դեկտեմբերի սկզբին Պենանգ կղզու ափերի մոտ ձկնորսների խումբը նկատել է իրենց նավակին մոտեցող կետային շնաձկան, հայտնում է World of Buzz հրատարակությունը:
Չնայած հսկայական տեսքին` այն մարդկանց նկատմամբ ոչ մի ագրեսիա չի ցուցաբերել: Շնաձուկը տեղավորվել է նավակի կողքին և համբերատար սպասել, թե երբ իրեն կնկատեն:
Երբ ձկնորսները համարձակություն են հավաքել նավակից դուրս նայելու, հասկացել են` որն է խնդիրը: Պարզվել է, որ կենդանու մարմինը փաթաթված է եղել հաստ պարանով, որից գիշատիչը փորձել է ազատվել մարդկանց օգնությամբ:
Տղամարդիկ որոշել են օգնել շնաձկանը: Ձկնորսական բռնակի միջոցով կենդանուն նավակին մոտ են քաշել և կտրել պարանը: Շնաձուկը ոչ միայն ոչ մի ագրեսիա չի ցուցաբերել, այլ նաև չի էլ խանգարել ընթացքին:
Երբ պարանը հաջողությամբ հեռացվել է կենդանու վրայից, նա, պոչը թափահարելով, հեռացել է ձկնորսներից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել