Եվրոպան բախվում է լուրջ սպառնալիքի իր քաղցրահամ կենսաբազմազանության հարցում
Եվրոպան բախվում է լուրջ սպառնալիքի իր քաղցրահամ կենսաբազմազանության հարցում եւ պետք է ավելի շատ բան անի իր գետերի ու լճերի պաշտպանության համար։ Այս մասին ասվում է նամակում, որը ստորագրել է ավելի քան 550 գիտնական, տեղեկացնում է Reuters-ը։
Նամակը հաջորդում է ԵՄ շրջակա միջավայրրի գործակալության՝ EEA-ի զեկույցին, որտեղ ասվում է, որ քաղցրահամ ջրամբարների գրեթե երկու երրորդը ողջ մայրցամաքում վնասակար է առողջության համար։
Գիտնականները կոչ են անում Եվրամիությանը ակտիվացնել ջանքերը քաղցրահամ ջրի ապահովման ուղղությամբ։
Կենսաբազմազանության եւ էկոհամակարգային ծառայությունների փորձագետների միջազգային խմբի տվյալներով՝ ավելի քան 1 մլն տեսակ ամբողջ աշխարհում անհետացման սպառնալիքի տակ է այն պատճառով, որ մարդիկ ձգտում են տնտեսական աճի։ Քաղցրահամ ջրերը հատկապես են ենթարկված վտանգի։
Ջուրը կարող է դառնալ ավելի դեֆիցիտ ռեսուրս, քանի որ կլիմայի փոփոխությունը խորացնում է ճնշումը կես միլիարդ եվրոպացիների ջրի աղբյուրների վրա, որոնք կախված են դրանցից։
Ջրային ուղիների պաշտպանության ԵՄ քաղաքականությունը, Ջրի շրջանակային դիրեկտիվը ընդունվել է 2000 թվականին։ Ամենասկզբից դրա իրականացման մակարդակը թույլ էր։
Եվրոպական հանձնաժողովի նոր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը պարտավորվել է պայքարել կենսաբազմազանության կորստի դեմ՝ իր եվրոպական «Կանաչ համաձայնագրի» շրջանակում, դա հավակնոտ ծրագիր է, որը մինչեւ 2050 թվականը Եվրոպան առաջին մայրցամաքը կդարձնի կլիմայական չեզոքության առումով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել