Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ Ռադիոյի վիճակը այնքան էլ բարվոք չէ ֆինանսական առումով, աշխատավարձերի հետ կապված խնդիր կա. Վասակ Դարբինյան Կնոջն ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Կապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը ՆԳՆ ոստիկանություն 2026. Փաստեր Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ Հայերը մեկ քայլով ավելի մոտ են Եվրամիություն առանց վիզայի մուտք գործելուն. Կոսը՝ կենսաչափական անձնագրերի մասին Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքըԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբՌադիոյի վիճակը այնքան էլ բարվոք չէ ֆինանսական առումով, աշխատավարձերի հետ կապված խնդիր կա. Վասակ ԴարբինյանԿնոջն ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումըՆԳՆ ոստիկանություն 2026. ՓաստերԿարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետՀայերը մեկ քայլով ավելի մոտ են Եվրամիություն առանց վիզայի մուտք գործելուն. Կոսը՝ կենսաչափական անձնագրերի մասինՍիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել էԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակել
Կարծիք

Ժամանակը իրականում սպառվում է, եւ մենք լավագույն դեպքում ունենք մինչեւ գարուն. Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ վերլուծելով Բրատիսլավայում ԱԳ նախարարների հանդիպումն ու դրան հաջորդած տեղեկատվությունն ու արտգործնախարարների իրարամերժ ելույթները։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․


«Շաբաթը ցանկանում եմ ավարտել՝ Արցախյան բանակցություններին հակիրճ արձագանքով։ Շատերդ հետեւել եք Բրատիսլավայում ԱԳ նախարարների հանդիպմանը, եւ հանդիպումից հետո տարածված կցկտուր տեղեկատվությունից եւ ԱԳ նախարարների իրարամերժ ելույթներից թերեւս տարակուսած եք, թե դա ինչ կարող է նշանակել, եւ ինչ ուղղությամբ է գնալու գործընթացը։ Որպեսզի դա ավելի լավ հասկանանք, փորձենք հետեւել մինչ այս բանակցությունները, վերջին երկու ամիսներին կողմերի ձեռնարկած գործողություններին։ Սկսենք Ադրբեջանից, քանի որ ցավոք նախաձեռնությունը վերջին շրջանում հայտնվել է հենց նրա ձեռքում։

Ադրբեջան

Ադրբեջանում տեղի ունեցող ամենակարեւոր իրադարձությունը ներքին պալատական հեղաշրջումն է, որի միջոցով նախագահ Իլհամ Ալիեւը եւ նրա հիմնական գործընկեր (եւ համատեղությամբ առաջին տիկին) Մեհրիբանը երկու ամսվա ընթացքում իշխանությունը մաքրեցին դեռ հայր Ալիեւից մնացած բազմաթիվ կարկառուն դեմքերից, եւ նույնիսկ Ադրբեջանի համար աննախադեպ գործողություն իրականացրեցին՝ ցրելով իրենից առանձնապես բան չներկայացնող, բայց կոռուպցիոն մեծ բեռ կրող խորհրդարանը։ Սա ակնհայտ քայլեր են՝ նոր քաղաքական վերնախավ ձեւավորելու, եւ իշխանությունը անցնցում Մեհրիբանին հանձնելու ուղղությամբ, եւ Ադրբեջանում իրադարձությունները զարգանալու են հենց այս տրամաբանությամբ, թեեւ տարբեր ուժեր դեռ փորձելու են դրան խանգարել։

Ադրբեջանի գործողությունները Արցախյան հարցում պետք է դիտարկել հենց այս տրամաբանությամբ, քանի որ ցանկացած քայլ պետք է նպաստի գործող իշխանության հիմնական նպատակին՝ սահուն իշխանափոխությանը։

Այս իմաստով, Ադրբեջանի իշխանությունը մի քանի քայլ ձեռնարկեց, որոնք ընդգծված կոշտացրին նրա բանակցային դիրքորոշումը վերջին շրջանում։ Այն նախ հայտարարեց հաջորդ տարի պաշտպանական բյուջեն 22%-ով մեծացնելու մասին (մինչեւ 2,27 մլրդ ԱՄՆ դոլար), ընդ որում պետական բյուջեի այլ ծախսերը կրճատելու հաշվին, ինչպես նաեւ հայտարարեց, որ դրանից համարյա 1 մլրդը նախատեսվում է սպառազինությունների նոր մեծ խմբաքանակների գնման համար՝ հիմնականում Ռուսաստանից։

Բանակցությունների նախօրեին, Սլովակիայում Ադրբեջանի դեսպանությունը հրապարակեց երկրի ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը, որով հստակ նշեց, որ բանակցությունների նպատակը հայկական զինված ուժերի դուրս բերումն է «օկուպացված» տարածքներից, իսկ Արցախի հարցի լուծումը հնարավոր է միայն Ադրբեջանի «տարածքային» ամբողջականության շրջանակներում եւ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» շահերի հաշվառմամբ, փաստացի հետ բերելով բանակցությունները 1996 թ․ Լիսաբոնի գագաթնաժողովի տրամաբանությանը, նույնը կրկնեց նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը Բրատիսլավայի գագաթնաժողովի իր ելույթում։ Դրան զուգահեռ, Ադրբեջանը մեծ ճակատով հոգեբանական գրոհ էր նախաձեռնել Հայաստանի եւ Արցախի վրա, օգտագործելով տարբեր պրոպագանդիսատական հնարքներ, ոմանք՝ ցավոք բավականին հաջող, դատելով Գրիբոյեդովի արձանի վրա անիմաստ ոտնձգությունից։

Հայաստան

Հայաստանը Ադրբեջանի գործողություններին մինչ այժմ պատասխանել է բավական օրիգինալ ձեւով՝ նախ, Կառավարությունը ներկայացրեց 2020 թ․ պետական բյուջեի նախագիծը, որում պաշտպանական ծախսերը չեն ավելացվում, փաստացի այն պատճառաբանությամբ, որ դրանք արդեն ավելացվել են այս տարի, թեեւ նույնիսկ այդ ավելացումներով, մենք դեռ երեք անգամ զիջում ենք Ադրբեջանին, իսկ հաջորդ տարի այդ տարբերությունը էլ ավելի կմեծանա։ Ծանր սպառազինությունների գնման 2017-2019 թթ․ ծրագիրը շուտով կավարտվի, սակայն որեւէ նոր ծրագրի մասին դեռեւս խոսք չկա։

Մեր ԱԳ Նախարարը BBC-ին իր հայտնի հարցազրույցում համարյա ընդունեց, որ Հայաստանը ռազմական հանցագործություններ է իրականացրել Արցախյան պատերազմում, եւ միայն Ադրբեջանի պրովակացիոն հայտարարությունից հետո վերջապես հանդես եկավ պատասխանով, որով պահանջեց Ադրբեջանից ճանաչել Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման իրավունքը (ինչը երկար սպասված, բայց թերեւս արդեն ուշացած քայլ է)։

Դրան ավելացել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «խաղաղասիրական» գործունեությունը, որի գագաթնակետն է Մեհրիբան Ալիեւայի հետ Արցախում մուղամ լսելու վերջին հրավերը (հուսով եմ, նա կհրաժարվի, եւ մենք կխուսափենք այդ խայտառակությունից)։ Հայաստանի իշխանությունը ակնհայտորեն անցել էր Տեր-Պետրոսյանի «Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է» դոկտրինի իրականացմանը, հույս ունենալով, որ խաղաղասիրություն խաղալով, այն կարող է ինչ որ առավելություն ձեռք բերել բանակցային գործընթացում։ Իրական քաղաքականության տեսակետից, սա ընդամենը պատրանք է, եւ մինչ այժմ միայն թուլացրել է մեր դիրքերը բանակցային սեղանի շուրջ։

Ռուսաստան

Ռուսաստանը առերես փորձում էր բալանսավորված դիրքորոշում պահպանել Արցախի շուրջ ընթացող բանակցային գործընթացում, բայց բազմաթիվ կողմնակի գործողություններից ակնհայտ է նրա շահը՝ հասնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ «խաղաղ» գործարքի, որի արդյունքում ռուսական խաղաղապահները կհայտնվեն մեր կողմից զիջվող ազատագրված տարածքներում, եւ Ռուսաստանը կստանա հետագա կարգավորման հիմնական բանալիները։

Այն ներկայացվում է որպես բոլորի համար շահավետ լուծում՝ Ադրբեջանը հնարավորություն է ստանում վերադարձնել բնակության նախկին վայրերը պատերազմի արդյունքում տեղահանված բնակչության զգալի մասին, Արցախը (եւ անուղղակիորեն Հայաստանը) անվտանգության միջազգային երաշխիքներ է ստանում, երկու կողմերն էլ խուսափում են պատերազմից, իսկ Ռուսաստանը՝ որպես այդ լուծման երաշխավոր, լրացուցիչ լծակներ է ստանում բոլոր կողմերի վրա։

Դրան գումարվում է Ռուսաստանի անթաքույց շահը՝ Ադրբեջանն ավելի ներքաշել իր ազդեցության ոլորտ, մանավանդ Վրաստանում տեղի ունեցող հակառուսական իրադարձությունների եւ Թուրքիայի հետ Ռուսաստանի տակտիկական մերձեցման ֆոնի վրա։ Փաստացի, Ռուսաստանը առաջ է մղում այնպիսի լուծում, որը ձեռնտու է իրեն եւ Ադրբեջանին, սակայն մեզ համար նշանակում է անվերադարձ կորուստներ, եւ կախվածության ավելացում՝ նույն այդ Ռուսաստանից։

ԱՄՆ/ԵՄ

Արեւմուտքի երկու հիմնական խաղացողները վերջին ամիսներին եւս տարօրինակ ձեւով նախաձեռնությունը զիջել էին Ռուսաստանին։ Սա բացատրվում է ԱՄՆ ներկա վարչակազմի ընդհանուր ձգտմամբ՝ դուրս գալ Ռուսաստանի հետ տարբեր ռեգիոնալ հակամարտություններից, եւ սեփական ուժերը կենտրոնացնել ավելի հզոր ռազմավարական հակառակորդի՝ Չինաստանի վրա։ ԵՄ ներսում այդ մոտեցումը եւս բազմաթիվ ջատագովներ ունի, ուստի կա ընդհանուր միտում՝ Արցախյան կարգավորման հարցում առաջին ջութակը զիջել Ռուսաստանին, ինչից էլ այն ակնհայտորեն օգտվում է, պարբերաբար շեշտելով իր դերը, եւ վերցնելով հիմնական նախաձեռնությունը վերջին շրջանում։

Արցախ

Արցախը, փաստացի, դուրս է մնացել բանակցային գործընթացից։ Եթե նախկինում նրա ղեկավարությունը ուներ միասնական (եւ բավական կոշտ) դիրքորոշում, եւ դա զսպող գործոն էր մնացածների համար, այսօր ներքաղաքական մրցակցությունը նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ խիստ բարդացրել է այդպիսի դիրքորոշման ձեւավորումը, եւ փաստացի դյուրացրել Ադրբեջանի կողմից մեր վրա գործադրվող ճնշումը։

Եթե ամփոփենք այս ամենը, կհասկանանք, որ մենք հայտնվել ենք խիստ անբարենպաստ իրավիճակում։ Ադրբեջանի իշխանությունը հստակ հասկանում է դա՝ նա տեսնում է, որ Հայաստանի իշխանությունը Արցախյան կարգավորման հարցում չունի հստակ դիրքորոշում, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բազմաթիվ հակասություններ ունեն, իսկ ԱՄՆ հետ հարաբերությունները ընդհանրապես սառել են, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ գոյություն ունեն բազմաթիվ տարաձայնություններ, եւ մեր երկրի ներսում էլ աճում է քաղաքական լարվածությունը։

Այս ամենը նրան հույս է տալիս, որ Հայաստանը եւ Արցախը ընդունակ չեն լինի հանդես գալ միասնական դիրքորոշմամբ, եւ որ մենք չենք կարող ստանալ նաեւ մեր արտաքին գործընկերների շոշափելի աջակցությունը ռազմական գործողությունների վերսկսման պայմաններում, եւ մենակ մնալով իր ռազմական մեքենային դեմ հանդիման, այս անգամ կընկրկենք, եւ տանուլ կտանք այդպիսի թանկ գնով ձեռք բերած մեր ռազմական հաղթանակը։

Մենք ընդհուպ մոտեցել ենք այն սահմանագծին, որից հետո մեզ կամ սպառնում է պատերազմի վերսկսումը, կամ միակողմանի անհամաչափ զիջումները՝ այն կանխելու նպատակով։ Մենք կարող ենք սակայն խուսափել դրանից, եթե մեր հասարակության ներսում ձեւավորվի առնվազն Արցախի հարցում վտանգի օրհասականության եւ միասնական համազգային մոտեցմամբ հանդես գալու գիտակցություն, եւ ներքաղաքական բոլոր հակասությունները ստորադասվեն այդ հիմնական գերակայությանը։

Հիմնական քայլը այստեղ պետք է անի գործող իշխանությունը՝ համագործակցության ձեռք մեկնելով իր քաղաքական մրցակիցներին, դադարեցնելով բաժանարար հռետորաբանությունը եւ նրանց տարբեր միջոցներով թիրախավորելու գործելակերպը, եւ մոբիլիզացնելով ողջ ազգային ներուժը՝ հակահարված տալու Ադրբեջանի աճող նկրտումներին, հակառակ դեպքում հենց ինքն է կրելու հիմնական պատասխանատվությունը հետագա բոլոր զարգացումների համար։ Ժամանակը իրականում սպառվում է, եւ մենք լավագույն դեպքում ունենք մինչեւ գարուն՝ մեր ներքին խնդիրները կարգավորելու, եւ արտաքին վտանգի դեմ համազգային ճակատ ձեւավորելու նպատակով։