ՆԱՏՕ առաջատար անդամ պետությունները հստակ հասկացրել են, որ իրենք միասնական են. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ առաջատար անդամ երկրները հասկանալ են տվել, որ իրենք միասնական են։ «Մենք միասին ենք՝ մեկը բոլորի եւ բոլորը՝ մեկի համար»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ նշելով, որ «մեր հավատարմությունը 5-րդ հոդվածին, կոլեկտիվ պաշտպանությունը, երկաթի պես ամուր է»։
Նրա խոսքով՝ այսօր առաջնորդ երկրները պարտավորվել են ապահովել հեռահաղորդակցային ենթակառուցվածքի անվտանգությունը, այդ թվում 5G ցանցերի։ «Մենք համաձայնել ենք հենվել միայն անվտանգ եւ կայուն համակարգերի վրա»։ Նա նաեւ նշել է, որ տեղի է ունեցել առարկայական բանավեճ Ռուսաստանի եւ սպառազինությունների հանդեպ ապագա վերահսկողության մասին։ «Մենք հավատարիմ ենք ուժեղ զսպմանն ու պաշտպանությանը՝ մնալով բաց Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության համար։ ՆԱՏՕ-ն պաշտպանական եւ համակարգված ձեւով արձագանքում է Ռուսաստանի կողմից միջին հեռահարության հրթիռների տեղակայմանը, որոնք կարող են միջուկային մարտագլխիկներ կրել։ Եվ մենք առաջվա պես հավատարիմ ենք սպառազինությունների արդյունավետ վերահսկման գաղափարին, զինաթափմանը եւ զենքի չտարածմանը»,- նշել է նա։
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը նշել է, որ համաշխարհային առաջնորդներն առաջին անգամ անդրադարձել են Չինաստանին՝ որպես խնդրի, ինչպես նաեւ հնարավորությունների, որոնք նա ստեղծում է։ «Առաջնորդները համաձայնել են, որ մենք պետք է միասին լուծենք այդ խնդիրը որպես դաշինք։ Եվ որ մենք պետք է գտնենք Չինաստանին սպառազինությունների վերահսկման միջոցառումներին մասնակցել հարկադրելու միջոցներ»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել