Անգլիայում միլիոնատիրոջ որդին թմրամիջոցներից կախվածության պատճառով 21 տարի փողոցում է անցկացրել (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Քորնուոլի կոմսության Թրուրո քաղաքում բնակվող միլիոնատիրոջ որդին փողոցում է հայտնվել՝ թմրամիջոցներից կախվածության պատճառով: Նա 21 տարի թափառականի կյանքով է ապրում, գրում է Daily Mail պարբերականը:
37-ամյա Ռայան Սթաֆյերը հարուստ ընտանիքում է ծնվել: Փոքր տարիքում մասնավոր դպրոց է հաճախել, սակայն 11 տարեկանում արդեն սկսել է մարիխուանա օգտագործել, հետո թմրանյութերի այլ տեսակներ է փորձել և մինչ 20 տարեկանը հերոինից կախվածություն ձեռք բերել:
Ծնողները փորձել են պայքարել որդու կախվածության դեմ, բայց ապարդյուն բուժումից հետո Սթաֆյերին տնից դուրս են արել:
Բրիտանացին արդեն 93 դատվածություն ունի: Վերջերս նա հարբած վիճակում նստել է ոստիկանական մեքենա և իրավապահներին խնդրել է իրեն տուն տանել:
Սթաֆյերը խոստովանել է, որ «ժամանակի հետ սովորել է փողոցում քնելուն»: Նրա խոսքով` ամենավատն անօթևան մարդու կյանքում անձրևի տակ թրջվելուց հետո չորանալու ու տաքանալու համար գնալու տեղ չունենալն է:
Ժամանակ առ ժամանակ բրիտանացին փորձում է հաշտվել ընտանիքի հետ, սակայն անցած Սուրբ Ծննդին մոր տնից նրան վռնդել էին՝ տոնի ընթացքում կրկին խմիչք օգտագործելու պատճառով:
Տղամարդը 10 տարեկան դուստր ունի, որի հետ չի շփվում: Փոքրիկի մայրը մահացել է թմրամիջոցների չարաշահումից: Այժմ երեխան ապրում է հոր ընտանիքի հետ՝ Քորնուոլի կոմսությունից դուրս:
Հանուն աղջկա հետ ապրելու Սթաֆյերը որոշել է Սուրբ Ծննդից սկսած վերականգնողական կուրս անցնել, որն էլ կլինի կախվածության դեմ պայքարելու նրա երրորդ փորձը:
Այժմ նա հյուրանոցում է ապրում:
«Ցանկանում եմ ոչ մեծ բնակարան գտնել, շուն պահել ու մեքենա վարել սովորել: Աշխատանք եմ ուզում գտնել»,- ընդգծել է նա:
Վերականգնողական կուրս անցնելուց հետո Սթաֆյերը ցանկանում է օգնել անօթևան մարդկանց ու դա դարձնել իր մասնագիտությունը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ