Կիմ Չեն Ընը սպիտակ ձի հեծած այցելել է Պեկտուսան լեռան ստորոտին գտնվող «հեղափոխական վայրեր» (լուսանկարներ)
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը սպիտակ ձիով այցելել է կորեացիների սուրբ լեռը համարվող Պեկտուսանի ստորոտին գտնվող մարտական փառքի վայրեր, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տեղակայված են եղել ճապոնացիների դեմ կռվող պարտիզանների ճամբարները: Այս մասին տեղեկացնում է tass.ru կայքը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը:
«Հարգելի բարձրագույն ղեկավարն իրեն ուղեկցող անձնակազմի հետ մարտական ձիերով այցելել է Պեկտու և հուզիչ կերպով հիշել պարտիզանների արյունալի պատմությունը, որոնք իրենց ալ կարմիր արյունը թափեցին Պեկտուում՝ այդպիսով գրելով Կորեական հեղափոխության պատմության առաջին մեծագույն էջը»,- ընդգծել է գործակալությունը:
Գործակալության տվյալների համաձայն` հակաճապոնական ճամբարներ այցելելու ընթացքում Կիմ Չեն Ընը հրամայել է ուժեղացնել երիտասարդության գաղափարախոսական դաստիարակությունը «Պեկտուի հեղափոխական ավանդույթներով», որպեսզի «կուսակցության անդամները, աշխատավորները, զինծառայողները, ուսանողներն ու դպրոցականները լցվեն Պեկտուի հեղափոխական ոգով», որպեսզի հաղթահարվեն ներկայում հանրապետությունում առկա դժվարությունները:
«Հիմա ամբողջ կուսակցությունը, ամբողջ բանակը և ամբողջ ժողովուրդը, չնայած իմպերիալիստների կողմից աննախադեպ շրջափակմանը և ճնշմանը, ամբողջ էներգիայով առաջ են մղում բարգավաճող և հզոր սոցիալիստական հայրենիքի կառուցումը՝ հենվելով սեփական ուժերի վրա: Եվ մենք պետք է պահպանենք և կյանքի կոչենք Պեկտուի հեղափոխական ավանդույթները՝ մեր հեղափոխության մեծ հանրագիտարանն ու մեր ազգի հավերժական ձեռքբերումը»,-հայտարարել է հյուսիսկորեացի առաջնորդը:
Նշվում է, որ ճամբարներ այցելելուց հետո Հյուսիսային Կորեայի առաջնորդը բարձրացել է Պեկտուսան լեռը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ