Անգլիական գյուղին վերադարձրել են 30 տարի առաջ գողացած թնդանոթը
XIX դարի նավային թնդանոթը, որը 30 տարի առաջ գողացել էին Լինքոլնշիրի Թիլբի գյուղից, վերադարձել է իր տեղը։ Այն էլ ոչ միայնակ, այլ երկտողով, որում անհայտ անձը ներողություն է խնդրում բնակիչներից գողության համար եւ խոստովանում է, որո այս տարիներին ինքը խղճի խայթ է զգացել, հայտնում է BBC-ն։
Այդպիսի թնդանոթ Թիլբիում երկու հատ կար։ Դրանք գյուղի բնակիչներին էր նվիրել Թենիսոն դ՛Էյնկուր տեղի հարուստ ընտանիքը, որի փողերով Թիլբիում նաեւ դպրոց եւ ժողովների դահլիճ է կառուցվել, որոնց կողքին էլ թնդանոթներն էին տեղադրված։ Երկրորդ թնդանոթը նույնպես գողացել են, սակայն այն դեռեւս չի գտնվել։
Հեղինակն իր երկտողում գրել էր, որ թնդանոթը բեռնատարի մեջ են դրել իր «այսպես կոչված ընկերները», երբ ինքը սպասում էր մեքենայում։
Նրա խոսքերով՝ դա միակ հանցագործությունն է, որը ինքը կատարել է իր կյանքում, եւ այս ամբողջ ընթացքում այդ գողության պատճառով խղճի խայթ է զգացել։ Երկտողում տեղեկացվում էր, որ թնդանոթը մարտական վիճակում է, եւ դրանից նույնիսկ մի քանի անգամ կրակել են։
Տեղական խորհրդի ներկայացուցիչներն ասել են, որ թնդանոթը գյուղում անսպասելի է հայտնվել։ Իրենք ուրախ են, որ անհայտ անձը որոշել է վերջապես բարեխղճություն դրսեւորել եւ վերադարձնել այն տերերին։
Թնդանոթը մտադիր են դնել իր տեղը։ Գյուղում հուսով են, որ երբեւէ կգտնվի նաեւ երկրորդը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել