«Ցավոք, կալանավորված եմ, թե չէ շատ ասելիքներ ունեմ». Արա Վարդանյանը՝ հետռուստամարաթոնի մասին
Ես բազմիցս նշել եմ, որ չի կարող որեւէ հեղափոխություն նպաստի դրամահավաքի թվի աճին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Կայացավ Հիմնադրամի հերթական մարաթոնը, ստացվեց մոտ 10 միլիոն դոլարի խոստում։ Տեսնելով բազմաթիվ մեկնաբանություններ՝ չկարողացա այս պրոցեսից անմասն մնալ։ Կիսվում եմ իմ պրոֆեսիոնալ կարծիքով /ի վերջո 10 տարի ես եմ ղեկավարել այս կառույցը/։
Նախ եւ առաջ ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր բարերարներին եւ այս դրամահավաքի կազմակերպիչներին՝ ի դեմս Հիմնադրամի աշխատակիցների։
Զուտ հեռուստամարաթոնի լավ կամ վատ լինելը ճաշակի խնդիր է, դրա համար սրա մասին չեմ խոսի։
Ինչ վերաբերվում է հայտարարված գումարին, ապա ասեմ, որ ինձ համար սա շատ սպասելի արդյունք է, ոչ քիչ է, ոչ էլ շատ։ Կարծում եմ, որ բավականին լավ գումար է։
Մեկ այլ հարց է, թե ինչ էին սպասում մարդիկ։ Ես բազմիցս նշել եմ, որ չի կարող որեւէ հեղափոխություն նպաստի դրամահավաքի թվի աճին։
Ճիշտ հակառակը, Սփյուռքը մտնում է սպասման ռեժիմ, որպեսզի հասկանա, թե ինչ է կատարվում, եւ սա շատ բնական է։ Անշուշտ, որոշ դերակատարում ունեցավ նաեւ իմ անձի հետ կապված շինծու գործը, բայց կասկած չունեմ, որ այս առումով ազդեցությունը չնչին էր։
Միանշանակ ազդեցություն են ունեցել նոր ինքնաթիռ գնելու մասին լուրերը, շռայլ ծախսերը եւ նմանատիպ նորությունները։ Չեմ կարծում, որ ՀՀ Վարչապետի խոսքը ուղղված Սփյուռքին ճիշտ էր կառուցված եւ նպաստում էր դրամահավաքի լավ արդյունք գրանցելուն։ Մի կողմից հայտարարում ես, որ 20 միլիոն դոլար ես ուզում հավաքել, մյուս կողմից ասում ես, որ կառավարությունը «օդից» լրացուցիչ 100 միլիոն դոլար է բերել։ Սա դրամահավաքը վնասող հայտարարություն էր։ Սփյուռքը ցանկանում է տեսնել կայունություն, սա է ամենամեծ գրավականը լուրջ նվիրատվություններ ստանալու համար։
Ցավոք, կալանավորված եմ, թե չէ շատ ասելիքներ ունեմ, բայց դա էլ ազատության մեջ լինելուց հետո։
Լավ մնացեք»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում