Գորբաչովը նեղացել է ամերիկյան լրագրողներից աղքատության մասին բառերի պատճառով
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովն ասել է, որ ամերիկյան լրագրողները սխալ են մեկնաբանում 1990-ականների իրադարձությունները՝ տեղեկացնելով այն մասին, թե ինքը նկարահանվել է Pizza Hut ռեստորանների ցանցի գովազդում աղքատության պատճառով, այս մասին նա ասել է URA.RU-ի զրույցում։
Գորբաչովը նշել է, որ իրեն իսկապես փող էր պետք՝ հիմնադրամի աշխատանքի եւ հասարակական գործունեության համար։ «Բայց ոչ մի աղքատության մասին խոսք չի եղել, ես բոլորովին փողի կարիք չեմ ունեցել, մանավանդ եթե համեմատենք երկրի բնակչության մեծամասնության հետ»,- ավելացրել է քաղաքական գործիչը։
Նա ամերիկյան ԶԼՄ-ների հրապարակումներն իր աղքատության մասին անվանել է նաեւ տարօրինակ, ու ընդգծել, որ լրագրողները նրան խիստ վշտացրել ու նեղացրել են։
Ավելի վաղ՝ դեկտեմբերին, Foreign Policy ամսագիրը տեղեկացրել էր, որ Գորբաչովը նկարահանվել է գովազդում, քանի որ փողի կարիք ունի։ Իր հերթին, «Մեդուզան» հավաստիացրել էր, որ խորհրդային նախկին ղեկավարին մեծ թոշակ է հասնում, բայց 1994 թվականի հիպերինֆլյացիան այն նվազեցրել է մինչեւ ամիսը երկու դոլարի։ Բացի այդ, Գորբաչովի հիմնադրամը ընդդիմադիր էր այն ժամանակ Ռուսաստանի նախագահի պաշտոնն զբաղոցնող Բորիս Ելցինին։
Pizza Hut-ի գովազդային հոլովակը՝ Միխայիլ Գորբաչովի մասնակցությամբ, նկարահանվել է 1997-ին։ Տեսանյութում պիցցերիայի այցելուները վիճում են նախկին խորհրդային նախագահի քաղաքականության արդյունքների մասին՝ հակասական գնահատականներ հնչեցնելով նրա գործունեության մասին։ Արդյունքում՝ նրանք գալիս են այն կարծիքին, որ այժմ կարող են պիցցա ուտել հենց Գորբաչովի շնորհիվ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել