«Թավշյա» ներկը և հեղափոխական տգիտությունը․ Անդրանիկ Թևանյանը
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գրիբոյեդովի արձանի վրա կարմիր ներկ թափելու միջադեպին։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Գրիբոյեդովի արձանի վրա ներկ է լցրել «թավշյա» հեղափոխության «գըմփ–գըմփ–հու»–իստը։ Իմաստ չունի մեկնաբանել նրա մոտիվացիան։ Ամեն ինչ պարզ է։
Անկախ Հայաստանում ամենասարսափելի փորձարկումներն արվել են կրթական համակարգում ու հատկապես դպրոցներում։ Մենք լուրջ հարվածներ ենք ստացել։ Դպրոցներն ու բուհերը մեծ տոկոսի «բռակ» են տալիս։ Արդյունքները տեսանելի են անզեն աչքերով։
Կրթության ոլորտը փորձարարական ճագար է դարձել ու հիմա ընկել է «թավշյա» գերության մեջ։ Հեղափոխական ու կործանարար ինքնավստահությամբ նոր փորձարկումներ են սկսվել։
«Կապիկի» ձեռքում «նռնակ» է հայտնվել։ Դժվար է կռահել, թե երբ և ուր կնետի այն։
Հազարամյակների պատմություն և մշակույթ ունեցող ժողովուրդը կրթական «պերֆորմանսի» է ենթարկվել ու ենթարկվում։ Իսկ դա անհետևանք չի կարող մնալ։
«Թավշյա» ներկան դպրոցների ու համալսարանների դասասենյակներում կրած պարտության արդյունքն է։ Սա արդեն անվտանգության հարց է։
Սահմանագծի պաշտպանության գործընթացը սկսվում է ընտանիքում, շարունակվում մանկապարտեզում, ամրապնդվում դպրոցում, ապահով դառնում ԲՈՒՀ–ում և անվտանգության նոր որակ ապահովում հետբուհական միջավայրում։
Ինչքան վատ է վիճակը կրթական թիկունքում, այնքան դժվար է լինելու առաջնագծում։ Թշնամին այնքան վտանգավոր չէ, որքան տգիտության հաղթարշավը մեր երկրի ներսում։
Տգիտությունը բոլոր չարիքների աղբյուրն է։ Մարտնչող տգիտությունը՝ կրկնակի չարիքներինը։
Պոպուլիզմը փորձում է թաքցնել տգիտությունը։ Հեղափոխական պոպուլիզմը ձգտում է տգիտությունը դարձնել առավելություն և գովազդել այն։ Պոպուլիզմը, հետևաբար, եռակի չարիքի աղբյուր է»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում