ՆԱՏՕ-ն չի ցանկանում Պեկինից թշնամի սարքել. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն չի ցանկանում Պեկինից թշնամի սարքել: Այս մասին CNBC-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Չինաստանի աճող ուժը փոխում է ուժերի գլոբալ հավասարակշռությունը, իսկ Չինաստանի տնտեսական, ռազմական աճը որոշ հնարավորություններ, սակայն, միեւնույն ժամանակ, լուրջ խնդիրներ է ստեղծում»,- ասել է նա: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն ներգրավված չէ այնպիսի խնդիրներին, ինչպիսին է վիճելի Հարավչինական ծովը, սակայն Չինաստանը մասնակցում է Եվրոպային ավելի մոտ տնտեսական եւ ռազմական ծրագրերին:
«Մենք նրանց տեսնում ենք Աֆրիկայում, Արկտիկայում, կիբերտարածքում: Չինաստանն այժմ աշխարհում մեծությամբ երկրորդ ռազմական բյուջեն ունի: Իհարկե, դա որոշ հետեւանքներ ունի ՆԱՏՕ-ի համար»,- հավելել է նա:
Ստոլտենբերգը նշել է, որ վերջին շրջանում Չինաստանը «բազմաթիվ նոր ժամանակակից ռազմական հնարավորություններ է ցուցադրել, ներառյալ՝ միջմայրցամաքային մեծ հեռահարության հրթիռներ, որոնք կարող են հասնել Եվրոպային եւ Հյուսիսային Ամերիկային»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պնդել է, որ ռազմական դաշինքը չի ցանկանում «նոր հակառակորդներ ստեղծել»՝ նշելով, որ «քանի դեռ ՆԱՏՕ-ի դաշնակիցները միասնական են, նրանք ուժեղ են եւ անվտանգության մեջ»: «Մենք, անկասկած, աշխարհում ամենաուժեղ ռազմական ուժն ենք»,- նշել է նա:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ