Լենինյան Մուրոյի և նիկոլյան Պողոսի միջև մտածելակերպի համարյա ոչ մի տարբերություն
Նոր, ևս մեկ անգամ կարդացի Ակսել Բակունցի «Մուրոյի զրուցը» պատմվածքը, որը նա գրել էր 1932 թվականին։ Անցել է 87 տարի։ Ես ցանկացա ինչ-որ զուգահեռներ անցկացնել լենինյան Մուրոյի և նիկոլյան Պողոսի միջև։ Մտածելակերպի համարյա ոչ մի տարբերություն։
Մտածում ես, էս խեղճ «Մուրո֊Պողոս» հայերը խի՞ են ամեն անգամ հավատում իրենց խաբողներին։ Այն ժամանակ հավատացին Լենինի բոլշևիկյան հեքիաթներին, «ախպերացան» թուրքին ու կորցրին տարածքներ, հիմա էլ հավատում են դրսից սրսկված Սորոսի թավշյա չումային՝ հավատալով, որ «Արցախի հարցը պետք է բխի նաև Ադրբեջանի ժողովրդի շահերից» ու..........
Հետո էլ մեղադրում են, թե «բոլշևիկները մեր հողերը տվին թուրքին»։ Այո՛, հայ կոմունիստ բոլշևիկներն են տվել, ինչպես և հիմա հայ թավշյա բոլշևիկներն են տալիս։ Այն ժամանակվա Մուրոն՝ Միկոյանի ու Սարգիս Կասյանի հրամանով, քարկոծել էր Անդրանիկին ու Նժդեհին, իսկ հիմա Պողոսը՝ Նիկոլի և Ժիրայր Սեֆիլյանի հրամանով, քարկոծում է Վիտալի Բալասանյանին։
Հ.Գ. 87 տարվա մեջ ոչ մի բանով չփոխվես ու մնաս նույն կարգավիճակո՞ւմ, իհարկե՛, «դրսի տերերը» քեզ վաճառքի կդնեն։ Պողո՛ս, եթե ժամանակ ունես, մի հատ կարդա էդ «Մուրոյի զրույցն» ու կտեսնես, որ Մուրոն քեզնից նամուսով է, քանի որ նա եթե գեյ Կառաբինա տեսներ, Լենինին էդքան չէր գովաբանի, իսկ դու էդ սրբապիղծին մինչև հիմա խաբվում ես։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում