Դավիթ Խաժակյանը Հայկ Մարությանին հրավիրել է հեռուստաբանավեճի
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմում է քաղաքապետ Հայկ Մարությանին և նշում, որ դադարեցնում է հեռակա բանավեճն ու հրավիրում նրան առերես բանավեճի, որտեղ վերջինս հնարավորություն կունենա կետ առ կետ պատասխանել բարձրացված հարցերին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Հարգելի պարոն Մարության,
Օրեր շարունակ մենք ահազանգում ենք Ձեր գործարքների կոռուպցիոն բնույթի և պաշտոնեական լիազորությունները անցնելու մասին։
Դուք հակադարձեցիք ուղիղ եթերով, ինչն էլ ավելի շատ հարցերի տեղիք տվեց։ Սույնով հեռակա բանավեճը դադարեցնում եմ և Ձեզ հրավիրում եմ առերես ուղիղ եթերում բանավեճի, որը որպես ժողովրդավարական մշակույթի տարր այլընտրանք չունի։ Բանավեճի ժամանակ ես կհիմնավորեմ թե ինչո՞ւ եմ պնդում, որ Ձեր գործողություններում առկա են կոռուպցիոն բնույթ ու պաշտոնեական լիազորությունների չարաշահում, իսկ դուք կկարողանաք կետ առ կետ պատասխանել բարձրացված հարցերին։
Սպասում եմ Ձեր արձագանքին մինչև վաղը 18։00, որպեսզի հեռուստաընկերության հետ պայմանավորվենք»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել էր «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ի կողմից Երևանի քաղաքապետարանին 3 հատ բազմաֆունկցիոնալ «ԿամԱԶ» նվիրելու փաստին: Այնուհետև նշել էր այլ խնդրահարույց փաստեր ևս, մասնավորապես այն, որ քաղաքապետի որոշմամբ քաղաքացի Շողերինա Մկրտչյանին 5842 մետր քառակուսի (մոտ 0.6 հա) ինքնակամ կառույց օրինականացնելու թույլտվություն է տրվել, իսկ Շողերինա Մկրտչյանը գործարար Սամվել Ալեքսանյանի կինն է: Խաժակյանի խոսքով՝ որոշման մեջ նշված է Օհանով փողոց 15/1 հասցեն, որտեղ թույլ է տրվել ինքնակամ կառուցապատումը, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի գրանցման հասցեն է: Դավիթ Խաժակյանն անդրադարձել է այլ խնդրահարույց փաստերի ու հանգամանքների ևս:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի