Ռուսաստանը Վաշինգտոնին խնդրել է չխառնվել երկրի ներքին գործերին
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը պահանջել է, որ Միացյալ Նահանգները դադարի միջամտել երկրի ներքին գործերին: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն` վկայակոչելով դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրությունը:
Դիվանագետներն արձագանքել են ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսի հայտարարությանը, որը Ռուսաստանի` օտարերկրյա գործակալների մասին օրենքը համարել էր «անկախ ձայները խեղդելու» միջոց:
Ռուսաստանի դեսպանատունը հիշատակել էր Մարիա Բուտինայի դեպքը, որից հետո «Ռուսաստանի ոչ մի քաղաքացի ԱՄՆ-ում չի կարող իրեն անվտանգ զգալ և ազատ խոսքի իրավունքից հաճույք ստանալ»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը լրատվամիջոցներին վերաբերող օրենք է ստորագրել օտարերկրյա գործակալի մասին: Ավելի վաղ օրենքը հավանության էր արժանացրել Դաշնային խորհուրդն ու Պետդուման:
Փաստաթղթի համաձայն՝ օտարերկրյա գործակալ կարող է դառնալ ցանկացած արտասահմանյան լրատվամիջոց, որը ֆինանսավորում է ստանում արտասահմանից: Միևնույն ժամանակ, որոշակի պարբերականներ կամ հեռուստաընկերություններ օրենքում չեն մատնանշվում: Արդարադատության նախարարությունն է որոշելու, թե ում ճանաչի որպես օտարերկրյա գործակալ: Այդ լրատվամիջոցներն ստիպված կլինեն հարկ եղածի պես կազմել իրենց նյութերն ու հաշվետվութուն ներկայացնել:
Հիշեցնենք, որ ռուս գործակալ Մարիա Բուտինան ձերբակալվել էր 2018 թվականին` ԱՄՆ-ում: Միացյալ Նահանգներում ազատազրկման 1,5 տարվա պատիժը կրելուց հետո նա Ռուսաստան է վերադարձել հոկտեմբերի 26-ին: Բուտինան մեղադրվել է Ամերիկայի ազգային հրաձգային ընկերակցությանն անդամակցելու միջոցով ԱՄՆ-ի պահպանողական ակտիվիստների շրջանում ռուսական գաղտնի ծառայությունների օգտին գաղափարական և կազմակերպական աշխատանք ծավալելու համար:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին