Ռոստովն ու Ուրալը չորոշեցին հաղթողին․ Հարոյանն ու Բայրամյանը մասնակցեցին խաղին
Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 18-րդ տուրում «Ուրալը» հյուրընկալվելիս մրցել է «Ռոստովի» հետ։ Հանդիպումը կայացել է Դոնի Ռոստովի «Ռոստով Արենայում» և ավարտվել է 0։0 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հյուրերի կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ տանտերերի հարձակվող Խորեն Բայրամյանը մեկնարկային կազմում է դուրս եկել դաշտ, սակայն փոխարինվել է 65-րդ րոպեին։
Այսպիսով, «Ռոստովի»՝ Ռուսաստանի առաջնությունում առանց հաղթանակների շարքը հասավ 4 խաղի։ Վալերի Կարպինի թիմում երկու պարտություն է կրել վերջին 4 խաղում, 2 անգամ էլ ոչ-ոքի խաղացել։ Իսկ «Ուրալը» 5 խաղ անընդմեջ չի կարողանում հաղթել (4 ոչ-ոքի, 1 պարտություն)։
«Ուրալը» ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում 31 միավորով։ Իսկ «Ուրալը» 21 միավորով 9-րդ տեղում է։
19-րդ տուրում Եկատերինբուրգը ներկայացնող թիմը հյուրընկալվելիս կխաղա «Կռիլյա Սովետովի» հետ, իսկ Ռոստովի թիմը կհյուրընկալվի Մոսկվայի «Սպարտակին»։ Երկու խաղերն էլ կկայանան դեկտեմբերի 8-ին։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների