Առաջին անգամ Արցախը դուրս մնաց «Հայաստան» հիմնադրամի «տեսադաշտից»
«Հայաստան» հիմնադրամի ամենամյա դրամահավաքը` Հեռուստամարաթոն-2019-ն այս տարի անցավ ընդգծված «հայաստանակենտրոն» կարգախոսով. «Ես իմ անուշ Հայաստանի»։
Եվ, որքան էլ «անսպասելի» էր Միլանի հայկական եկեղեցում «հիսուսացած» ժողվարչապետի համար, գրանցեց նվիրատվություններ ամենացածր ցուցանիշը`10 միլիոն դոլարից պակաս։
Սա` այն դեպքում, երբ «թավիշները» մեռան` հեքիաթներ լսելով այն մասին, թե ալամ աշխարհի հայությունն ինչպե՜ս է հավատում ու վստահում Նիկոլին եւ իր խունվեյբիններին, ի՜նչ հիացած է օր օրի թափ հավաքող հակակոռուպցիոն արշավանքով, ի՜նչ հույսեր է կապում նրա հետ եւ այլն։
Իրողությունն այն է, որ գոնե ապրիլյան «բոլոլաներից» առաջ համազգային հանգանակությունների հիմնական «մոտիվացիան», որ արտահայտվում էր նաեւ կարգախոսներում, որպես կանոն, Արցախին օգնելն էր` մեր հայրենիքի այդ հատվածում խոշոր, ծախսատար ծրագրեր իրականացնելը։ Եվ դա ուներ իր բացատրությունը. Հայաստանը՝ որպես ճանաչված պետություն, հնարավորություն ունի արտոնյալ վարկեր ներգրավել դոնոր կազմակերպություններից այս կամ այն խնդիրը լուծելու համար, չճանաչված Արցախը՝ ո՛չ։ Կարգախոսներն, ըստ այդմ` կա՛մ ուղղակի նվիրված էին լինում Արցախին, կա՛մ չեզոք`ընդհանրական բնույթ էին կրում, կա՛մ շեշտում էին Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունը։
Օրինակ, Հեռուստամարաթոն-2002-ի կարգախոսը այսպիսին էր՝ «Կառուցիր քո բաժինը։ Մասնակցիր Արցախի տնտեսության զորացմանը», 2017-ի դեպքում` «Բերքառատ Արցախ», 2007-ին` «Մեկ ազգ, մեկ ապագա», 2010-ին` «Ջուրը կյանք է», 2014-ին` «Մեկ ազգ, մեկ հայրենիք», 2011-ին` «Ջուր տուր, կյանք պարգեւիր», 2016-ին՝ «Իմ Արցախ», 2009-ին`«Մեր Շուշին», 2012-ին` «Դեպի Արցախ», 2013-ին`«Մեր գյուղը», 2014-ին` «Շենացնենք մեր երկիրը» եւ այլն։
Այս տարի Արցախը, կարելի է ասել` առաջին անգամ ամբողջությամբ դուրս մնաց հեռուստամարաթոնի կազմակերպիչների տեսադաշտից...
Արդյոք, սա պատահականությո՞ւն է։
Վստահ ենք, որ ո՛չ։
Քաղաքականությո՛ւն է, որ դրսեւորվում է ոչ միայն Արցախի հարցը «նաեւ Ադրբեջանի համար ընդունելի» տարբերակով «լուծելու» մասին «գերկառուցողական» հայտարարություններով, այլեւ առաջին հայացքից «անկարեւոր» մանրուքներում, ինչպիսին համահայկական դրամահավաքի կարգախոսն է։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը