Արկտիկայում առաջին անգամ փորձարկվել է «Կինժալ» գերձայնային հրթիռը
Արկտիկայում նոյեմբերի կեսերին առաջին անգամ փորձարկվել է ռուսական МиГ-31К կործանիչը, որից արձակվել է «Կինժալ» գերձայնային հրթիռը:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով պաշտպանական արդյունաբերական համալիրի աղբյուրներին, հրթիռն արձակվել է ցամաքային թիրախի ուղղությամբ և իրականացվել է МиГ-31К հրթիռակիր ինքնաթիռից:
Մեկ այլ աղբյուր հաստատել է փորձարկումների անցկացման փաստը՝ նշելով, որ հրթիռի արագությունը հասել է 10 Մախի:
Ռուսաստանի օդատիեզերական ուժերից չեն մեկնաբանել այս տեղեկությունը:
«Կինժալը» նորագույն ռուսական ավիահամալիր է, որի կազմում ընդգրկված է МиГ-31К հրթիռակիր օդանավից և գերձայնային հրթիռից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել