Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի գլխավոր խմբագիրը
Մայիսի 12-ի առավոտյան Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի գլխավոր խմբագիր Օղուզ Գյուվենը: «Ակոսի» տեղեկացմամբ՝ այդ մասին հայտնի է դարձել Գյուվենի կողմից «Twitter»-ում կատարված գրառումից: Ձերբակալության պատճառը դեռևս հայտնի չէ:
Թուրքիայի լրագրողների միության նախագահ Թուրգայ Օլգայտոն և գլխավոր քարտուղար Սիբել Գյունեշը «Cumhuriyet»-ի կայքում հայտարարություն են տարածել, որով դատապարտել են ընդդիմադիր թերթի նկատմամբ կիրառվող ճնշումները: Նրանք նաև նշել են, որ առաջիկա ժամերի ընթացքում թեմայի վերաբերյալ ինստիտուցիոնալ հայտարարություն կկատարվի:
«ermenihaber.am»–ը հիշեցնում է՝ «Cumhuriyet» թերթի 12 թղթակից ու ղեկավար արդեն 6.5 ամիս, իսկ Ահմեթ Շըքը՝ 4 ամիս գտնվում են անազատության մեջ: Լրագրողներին ու խմբագիրներին առաջադրվել է մեղադրանք՝ «Ֆեթուլլահական ահաբեկչական խմբավորման» (FETÖ)/ «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) և «Քրդստանի բանվորական կուսակցություն» (PKK)/ «Քրդական համայնքների միություն» (KCK) խմբավորումների անդամ չլինելով հանդերձ՝ դրանց օգտին գործունեություն ծավալելու վերաբերյալ:
Մեղադրյալների թվում են թերթի նախկին խմբագիր Ջան Դյունդարը, «Cumhuriyet» հիմնադրամի գործադիր խորհրդի նախագահ Աքըն Աթալայը, հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Բյուլենթ Ութքուն, «Cumhuriyet» թերթի գլխավոր խմբագիր Մուրաթ Սաբունջուն, թերթի խմբագրական խորհրդատու Քադրի Գյուրսելը և թղթակից Այդըն Էրգինը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով