Թրամփն Աֆղանստանի ամերիկյան ռազմաբազայում հաց է կիսել զինծառայողների հետ (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չհայտարարված այցով մեկնել է Աֆղանստանում տեղակայված Բագրամ ամերիկյան ավիաբազա և զինծառայողների առջև հանդես եկել ելույթով, հայտնում է BBC News լրատվականը:
Այցը համընկել է ԱՄՆ-ում նշվող Գոհաբանության օրվա հետ: Դոնալդ Թրամփը սկզբում ճաշարանում օգնել է սննդի բաժանման ժամանակ, այնուհետև ընթրել է զինվորների հետ` համտեսելով հնդկահավ, կարտոֆիլի պյուրե և եգիպտացորենի ալյուրից պատրաստված հաց: Ռազմակայանում անցկացրած 2,5 ժամվա ընթացքում նա հասցրել է ելույթ ունենալ զինծառայողների առջև և հանդիպել երկրի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ: Թրամփը նաև հայտարարել է զորքի մի մասի դուրսբերման և «Թալիբան» ծայրահեղական շարժման հետ խաղաղ բանակցությունների մասին:
Տեղեկությունների համաձայն` անցած տարի ԱՄՆ նախագահի՝ Իրաք մեկնելու մասին լուրերը տարածվել էին մինչև նրա նպատակակետ հասնելը, օդանավի տեղաշարժին հետևել էին ավիացիոն էնտուզիաստները: Այս տարի նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են խիստ գաղտնիության պայմաններում: Լրագրողների ոչ մեծ խմբին հավաքել են բազմահարկ կայանատեղիի տանիքին և սև միկրոավտոբուսներով հասցրել ինքնաթիռի մոտ` վերցնելով վերջիններիս հեռախոսները: Թրամփի ժամանակացույցում նշված է եղել մեկ այլ իրադարձություն, իսկ նրա մշտական ինքնաթիռը մնացել է Ֆլորիդայում: Պահեստային օդանավը թռիչքն իրականացրել է պատուհանների փակ վարագույրներով:
Ինչպես ավելի վաղ նշել էր tert.am-ը, անցյալ շաբաթ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել աֆղան պաշտոնակցի հետ և նրան հրավիրել Վաշինգտոն: Ղեկավարները քննարկել են նաև «Թալիբան» ծայրահեղական շարժման հետ խաղաղություն կնքելու մասին 7 կետից բաղկացած ծրագիրը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել