Ռուսաստանը ռազմական համագործակցության ծրագիր կներկայացնի ՀԱՊԿ-ի գործընկերներին
Ռուսաստանը ՀԱՊԿ-ում իր նախագահության ընթացքում մտադիր Է գործընկերներին առաջարկել ռազմական համագործակցության հնգամյա պլան՝ մինչեւ 2025 թվականը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ռուսաստանը մտադիր Է սերտորեն գործակցել ՀԱՊԿ-ի պետությունների հետ կազմակերպության օպերատիվ հնարավորություններն ընդլայնելու, մարտական պատրաստությունը եւ ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի շարժունակությունը բարելավելու նպատակով: Նկատի ունեմ հնգամյա ժամանակաշրջանի համար՝ մինչեւ 2025 թվականը ՀԱՊԿ-ի շրջանակում ռազմական համագործակցության պլանի մշակումը եւ այն գործընկերներին առաջարկելը»,-ասել Է Պուտինը՝ Բիշքեկում ելույթ ունենալով ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգությաոն խորհրդի նիստում: Նա հավելել Է, որ այդ պլանը կարող Է երկրների ղեկավարների կողմից հաստատվել հաջորդ գագաթնաժողովում:
2020 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունն անցնում Է Ռուսաստանին: Ելույթ ունենալով Բիշքեկի նստաշրջանում՝ Պուտինը շարադրել Է Ռուսաստանի գերակայություններն առաջիկա ժամանակաշրջանում: «Նախեւառաջ կարեւոր ենք համարում շարունակել մինչեւ 2025 թվականը ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության ռազմավարության պլանաչափ, հետեւողական իրականացումը: Խոսքը վերաբերում Է այն գործնական հարցերի լուծմանը, որոնք կապված են ընդհանուր սպառնալիքների կանխման կամ նվազեցման, մեր երկրների տարածքում անվտանգության ամրապնդման հետ»,-ասել Է ՌԴ նախագահը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...