Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Հայաստանի վարչապետը Անթալիայում է Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներ Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ) Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրը Ընդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. Ուրալօղլու

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը
Աշխարհ

Թուրքիան չի պաշտպանի Բալթյան երկրներին քրդական կազմավորումների հարցում ՆԱՏՕ դիրքորոշման պատճառով

Թուրքիան հրաժարվել է աջակցել Բալթյան երկրների եւ Լեհաստանի պաշտպանության ՆԱՏՕ պլանին, քանի որ Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք երկրներ արգելափակել են մեկ այլ փաստաթուղթ, որում «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» (ԺԻՈւ) սիրիական քրդական կազմավորումները հիշատակվել են որպես Թուրքիայի ազգային անվտանգությանն սպառնացող ուժ։ Այս մասին տեղեկացրել է Hürriyet Daily News թերթը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Եթե Թուրքիային անդրադարձող պլանը չի հրապարակվել, ապա մենք թույլ չենք տա որեւէ այլ (փաստաթղթի հրապարակում)։ Այն (երկրները), որոնք մեզ խնդրել են ՆԱՏՕ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ հրապարակել Բալթիայի գծով պլանը, պետք է նման ըմբռնում ցուցաբերեն այս փաստաթղթի հանդեպ»,- պարբերականը մեջբերում է աղբյուրի խոսքերը։

 Hürriyet Daily News-ը նշում է, որ պետություններից մեկը, որը չի աջակցել ԺԻՈւ հիշատակմամբ փաստաթղթին, Միացյալ Նահանգներն էր։ Թուրքական դիվանագիտական աղբյուրը նաեւ նշել է, որ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը փորձում է կարգավորել ստեղծված իրավիճակը մինչեւ դաշինքի գագաթաժողովը, որը տեղի կունենա դեկտեմբերի սկզբին։ «Գլխավոր քարտուղարը ձգտում է (բոլոր կողմերի հետ) գտնել ընդհանուր լեզու։ Մենք տեղեկացրել ենք առաջարկությունը դիտարկելու մեր պատրաստակամության մասին»,- ավելացրել է նա։

Այնինչ, թուրքական իշխանությունները ներկայում այդպես էլ պաշտոնական մեկնաբանություններ չեն ներկայացրել վերոնշյալ թեմայի վերաբերյալ։ Անկարան ԺԻՈւ-ն համարում է հանրապետությունում արգելված Քրդստանի Աշխատավորական կուսակցության սիրիական ճյուղը։ Թուրքիայի ԶՈւ-ն այս տարվա գարնանն իրականացրեց «Ձիթենու ճյուղ» գործողությունը Աֆրինի տարածքում՝ Հալեպից 65 կիլոմետր հեռու, քրդական «Ժոողովրդական ինքնապաշտպանության ուժերի» ջոկատների դեմ։ Հոկտեմբերին հանրապետությունը եւս մեկ անդրսահմանային գործողություն կատարեց՝ «Խաղաղության ակունք», Եփրատ գետից արեւելք, որի ընթացքում Անկարան կռվում էր ԺԻՈւ-ի դեմ։ ԱՄՆ-ը, իր հերթին, վերջին տարիներին ակտիվորեն համագործակցել է քրդական կազմավորումների հետ Սիրիայում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի պատրվակով։ Թուրքիան բազմիցս դժգոհություն է հայտնել անդրօվկիանոսյան գործընկերոջ նման գործողությունների առիթով եւ կոչ է արել դադարեցնել համագործակցության այդ ձեւաչափը։

Անկարայի մերժումը

Ավելի վաղ երեքշաբթի Reuters գործակալությունը՝ հղում անելով դաշինքի բարձրաստիճան 4 աղբյուրներին, հայտնել է, որ Թուրքիայի իշխանությունները հրաժարվում են աջակցել «ռուսական սպառնալիքից» Մերձբալթյան երկրների եւ Լեհաստանի պաշտպանության հարցով ՆԱՏՕ-ի ծրագրին, քանի դեռ Հյուսիսատլանտյան դաշինքը Անկարային քաղաքական աջակցություն չի ցուցաբերել Սիրիայի հյուսիս-արեւելքում Քրդստանի բանվորական կուսակցության անդամների դեմ օպերացիայում: Աղբյուրների խոսքով՝ Անկարան երկրի ներկայացուցչին կարգադրել է չստորագրել ռազմական ծրագիրը, որի շրջանակում ՆԱՏՕ-ն օգնություն է տրամադրում Լեհաստանին, Լիտվային, Լատվիային եւ Էստոնիային Ռուսաստանի կողմից հարձակման դեպքում: Անկարան նաեւ կարգադրել է տարբեր հանդիպումների եւ խորհրդակցությունների ժամանակ դաշինքի անդամների վրա ճնշում գործադրել, որպեսզի վերջիններս ՔԲԿ-ն ահաբեկչական ճանաչեն: Գործակալությունը նշում է, որ Թուրքիայի համաձայնության բացակայությունը կարող է զգալիորեն դանդաղեցնել տվյալ ծրագրի ընդունման հետ կապված իրավիճակը:

Մեկ այլ աղբյուրի խոսքով՝ Անկարայի նման գործողությունները «կործանիչ են», այն դեպքում, երբ դաշինքը փորձում է ուշքի գալ ՆԱՏՕ-ի հասցեին ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների քննադատությունից հետո: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտնել է դաշինքի «ուղեղի մահվան» մասին:

Բալթյան երկրների համար ՆԱՏՕ-ի ծրագիրը

Ռուսաստանի գործողությունների Մերձբալթյան երկրների եւ Լեհաստանի պաշտպանության հարցով ՆԱՏՕ-ի ծրագիրը, որը կազմվել է 2014 թվականին Ռուսաստանի եւ Ղրիմի միացման կապակցությամբ, ուղիղ կապ չունի Սիրիայում Թուրքիայի քաղաքականության հետ, սակայն բարձրացնում է հարցեր՝ կապված ՆԱՏՕ-ի անդամ երկրների սահմանների պաշտպանության հետ՝ նշում է գործակալությունը: Ծրագրի ընդունման մասին որոշումը պետք է հնչեցվի դաշինքի գագաթաժողովի ժամանակ, որը կկայանա Լոնդոնում դեկտեմբերի 3-4-ին, եւ ՆԱՏՕ-ի անդամները հույս ունեն, որ Անկարայի հետ այդ հարցով փոխզիջման կհասնեն:

ՆԱՏՕ-ում թուրքական պատվիրակությունը, ինչպես նաեւ Թուրքիայի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունները դեռեւս որեւէ կերպ չեն մեկնաբանում տեղեկությունը: Իր հերթին, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն՝ մեկնաբանելով ծրագրի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը, հայտարարել է, որ բոլոր դաշնակիցների պաշտպանության եւ անվտանգության ապահովման հարցով դաշինքի դիրքորոշումն անփոփոխ է: