Էրդողանը դատապարտված է «ճարահատյալ» քաղաքականություն վարելուն. Դավութօղլուի նախկին խորհրդական
Պոլսահայ լրագրող, Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններից հետո Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ահմեթ Դավութօղլուի խորհրդականի պաշտոնից ազատված Էթյեն Մահչուփյանը խոսել է ապրիլի 16-ի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականության մասին:
Sputnik-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում Մահչուփյանն ասել է, որ համոզված է, որ Էրդողանը դատապարտված է «ճարահատյալ» քաղաքականություն վարելուն:
Ըստ նրա՝ Էրդողանը շատ ավելի վստահ քայլեր կձեռնարկեր, եթե կարողանար կառավարման նախագահական համակարգի օգտին հանրաքվեի ժամանակ հավաքել գոնե 60 տոկոս ձայն, սակայն առկա 51.4 տոկոսով նա հայտնվել է շատ ավելի բարդ իրավիճակում:
«Այժմ արդեն իշխող կուսակցության նախագահի պաշտոնում էլ վերընտրվել պատրաստվող Էրդողանի վրա ավելի մեծ պատասխանատվություն է ընկած: Ամեն սխալի դեպքում նրան են մատնացույց անելու: Նա շատ կցանկանար խուսափել այդ ամենից, սակայն ո՛չ նրա շրջապատը, ո՛չ էլ այդ կուսակցության ներքին մշակույթը դա թույլ չեն տա», - նշել է Մահչուփյանը:
Ավելի վաղ հայ մտավորականն անդրադարձել էր Նիդեռլանդների և Թուրքիայի միջև հարաբերությունների սրմանը և ասել, որ Թուրքիան դեմ կառնի պատին իր տնտեսական ու քաղաքական ամբողջ համակարգով, և դա կարող է ավելի շուտ տեղի ունենալ, քան շատերը կարծում են:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով