Փայլանը խորհրդարանում բարձրաձայնել է Ցեղասպանության մասին առաջիններից բարձրաձայնած հրատարակչության հանդեպ ճնշումների մասին
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Ստամբուլում հեղինակավոր «Բելգե» հրատարակչության գրասենյակի վրա թուրքական ոստիկանության հատուկջոկատայինների կազմակերպած գրոհի և հրատարակչության 2000-ից ավելի գրքի առգրավման հարցը տեղափոխել է խորհրդարանի օրակարգ, այս մասին հայտնում է թուրքական t24.com.tr կայքը:
Հայազգի պատգամավորը գրավոր հարցում է հղել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին և խնդրել պատասխանել, թե նման ոստիկանական գործողությունը և նման գրքերի առգրավումն ինչ շոշափելի օգուտ են տալիս թուրքական հասարակությանը, և ինչ հիմքեր ունի հրատարակչության վրա կազմակերպված գրոհը:
Փայլանը նաև հետաքրքրվել է, թե որ իրավունքով են առգրավվել գրքերը՝ առանց դատարանի համապատասխան որոշման:
Ավելի վաղ Twitter-ի իր պաշտոնական էջում Փայլանը նշել էր, որ «Բելգե» հրատարակչությունը լույս է սփռել ու փաստարկել Թուրքիայի հանցավոր անցյալը, հայազգի պատգամավորը խորհուրդ էր տվել ոստիկանության հատուկջոկատայիններին կարդալ իրենց կողմից առգրավված գրքերից գոնե մի քանիսը:
«Բելգե»-ն «փաստաթղթավորել» է Թուրքիայի հանցավոր անցյալը: Այդ առգրավված գրքերից մի քանիսը գոնե կարդացեք...», - գրել էր Փայլանը:
«Բելգե» հրատարակչությունը, շուրջ 40 տարի չհրաժարվելով իր ընդդիմադիր հայացքներից, գործել է Թուրքիայում և զբաղվել բազմաթիվ օտարալեզու պատմագիտական գրքերի թուրքերեն թարգմանությամբ, ինչպես նաև թուրքերեն հեղինակային գրքերի, որոնք լույս են սփռել Թուրքիայի այլընտրանքային, պաշտոնական պատմագրությունից դուրս մնացած անցյալի վրա:
Հրատարակչությունը պարբերաբար ենթարկվել է հարձակումների և ժամանակ առ ժամանակ ստիպված եղել դադարեցնել աշխատանքը:
«Բելգե» հրատարակչությունն առաջիններից էր Թուրքիայում, որն անդրադարձել է Հայկական հարցին դեռևս 1990-ականների սկզբին: «Բելգե» հրատարակչությանն են պատկանում «Հուշամատյան ապրիլի 24-ի», «Թուրքիայի վարած ուծացման և լեզվասպանության քաղաքականությունը», «Հայոց ցեղասպանություն» և Հայկական հարցին նվիրված տասնյակ այլ գրքեր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով