Տղամարդը շանը մեքենային կապած «զբոսնելու է տարել» (տեսանյութ)
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում Ռուսաստանի Նոյաբրսկ քաղաքում տղամարդը շանը կապում է մեքենային և այդպես «ման տալիս»: Ոստիկանությունն այժմ ստուգումներ է իրականացնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Նոյաբրսկ 24» հեռուստաալիքն իր կայքում հրապարակել է ավտոմոբիլային տեսագրիչ սարքի տեսագրությունը, որը ֆիքսել է շան ոչ սովորական զբոսանքը: Տղամարդը կենդանուն կապել է մեքենային, նստել է ղեկին և բակում վարել մեքենան: Վարորդը կանգ է առել միայն այն ժամանակ, երբ պարանը շան հետ միասին գրեթե անիվի տակ է ընկնելիս եղել: Հասկանալով այդ` տղամարդն արձակել է պարանը և փորձել է հարվածել շանը:
Ինչպես նշել են ՆԳՆ տարածքային բաժնում, ոստիկանությունը երկուշաբթի տեղի բնակիչներից այս տեսանյութի մասին տեղեկություն է ստացել:
«Փաստերն արձանագրվել են, այժմ ստուգումներ են իրականացվում: Արդյունքների հիման վրա կկայացվի որոշում»,- ասել են մամուլի ծառայությունից:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել տեսանյութի տղամարդուն, որի հետ այժմ զրույցներ են տարվում: Հայտնի է, որ նա է շան տերը:
Կենդանիների պաշտպանները ԶԼՄ-ների միջոցով առաջարկել են շան համար նոր տեր գտնել:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում