Թրամփը Գոհաբանության օրվա նախօրեին «ներում» է շնորհել 2 հնդկահավի (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրվա նախօրեին երկու հնդկահավերի «ներում շնորհելու» խորհրդանշական արարողությունն է անցկացրել, գրում է CNN-ը:
Հատուկ արարողության ժամանակ ԱՄՆ առաջնորդին «Վարդերի պարտեզում» ուղեկցել է նրա կինը՝ Մելանյա Թրամփը:
«Բաթեր (թարգմանաբար՝ կարագ) մականունով հնդկահավը լիովին և վերջնականապես ներում է ստացել», - հայտնել է Թրամփը:
Միաժամանակ նա ներում է շնորհել նաև երկրորդ հնդկահավին՝ Բրեդին (թարգմանաբար՝ հաց):
Հնդկահավերը լույս աշխարհ են եկել մի քանի ամիս առաջ Հյուսիսային Կարոլինա նահանգում։ Նրանք հատուկ «պատրաստություն» են անցել արարողությանն արժանավայել մասնակցելու համար: Հետագայում թռչունները կմեկնեն Վիրջինիա նահանգի պոլիտեխնիկական ինստիտուտ, որտեղ կապրեն ուսանողների հսկողության ներքո:
Արարողության ժամանակ Թրամփը բաց չի թողել իր հնարավոր պաշտոնանկության մասին կատակելու հնարավորությունը:
Նա հայտարարել է, որ հնդկահավերը պետք է հանգիստ մնան, քանի որ «նրանք արդեն ծանուցագրեր են ստացել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի ղեկավար Ադամ Շիֆից՝ հինգշաբթի իր նկուղ ներկայանալու վերաբերյալ»:
Թրամփից և նրա կնոջից բացի, Գոհաբանության օրվա «ներում շնորհելու» խորհրդանշական արարողությանը ներկա են գտնվել նաև Թրամփի դուստրը՝ Թիֆանին, այլք:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...