Փամփլիկ ջրարջը, փախչելով հին տերերից, փորձել է այլ բնակարան ներթափանցել, սակայն մնացել է օդափոխության համակարգում (տեսանյութ)
ՌԴ Վորկուտա քաղաքում ջրարջը, փախչելով տերերից, փորձել է ներթափանցել այլ բնակարան, սակայն խրվել և մնացել է օդափոխության համակարգում: Տեսանյութը հրապարակել է БНК լրատվական գործակալությունը:
Տեսանյութն ուղարկած Ելենա Լոգինովան պատմել է, որ արդեն մի շաբաթ է՝ ջրարջն իրենց բնակարան ներթափանցելու անհաջող փորձեր է անում: Սկզբում կինը կարծել է, թե աղմկողն աղավնի է, սակայն քիչ անց անցքից «մորթով մատված» գլուխ է երևացել: Կենդանին մինչ այժմ չի կարողացել դուրս գալ անցքից, այդ պատճառով էլ Լոգինովան քրոջ հետ կերակրում է վերջինիս:
Կինը նշել է, որ չի դիմում տարբեր ծառայությունների օգնությանը, քանի որ չի ուզում վախեցնել ջրարջին, որը շատ վախկոտ է: Նա նաև մտավախություն է հայտնել, որ կենդանին կարող է մոլորվել օդափոխության համակարգի լաբիրինթոսում և սատկել:
Այժմ փորձում են սիրաշահել կենդանուն, կանոնավոր կերակրում և ջուր են տալիս նրան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...