Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կատուն խոսել է կենդանիների իրավունքների մասին
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության գրասենյակի հայտնի Շերո անունով կատուն ուղերձով է հանդես եկել Նիլուֆերի քաղաքապետարանի ու Բուրսայի անասնաբուժների համաժողովում։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ փողոցային կենդանիների պաշտպանությանը նվիրված համաժողովի սկզբում ներկաները սլայդ տարբերակով դիտել են CHP–ի հայտնի կատու Շերոյի ուղերձը։ «Իմ անունը Շերո է։ Ես կատու եմ, ապրում եմ CHP–ի գրասենյակում։ Մեր կուսակցության գրասենյակ վերջերս Փոյրազ անունով մի շուն են բերել, սակայն ես ավելի հայտնի եմ։ Թափառող կենդանիների անունից խոսելու համար եմ այստեղ։ Ամեն կենդանի մարդկանց նման իրավունքներ ունի»,–ասվել է Շերոյի ուղերձում։
Շերոյի ուղերձից հետո խոսել է Նիլուֆերի քաղաքապետ Մուսթաֆա Բոզբայը՝ բոլորի ուշադրությունը հրավիրելով թափառող կենդանիների պաշտպանության խնդրի վրա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով