Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Սպորտ

Ի հեճուկս բրիտանացիների. Քիմ Քարդաշյանն աջակցել է Մեգան Մարքլին (լուսանկարներ)

 

«Keeping Up With The kardashians» իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը, որը պատրաստվում է ապագայում փաստաբան դառնալ, ավստրալական «The Sunday Project» շոուի ժամանակ իր աջակցությունն է հայտնել Սասեքսի դքսուհուն՝ Մեգան Մարքլին, գրում է news.com.au-ն։

Վերջին տարիների ամենաքննարկվող զույգի՝ Մեգան Մարքլի և արքայազն Հարիի մասին 39-ամյա Քիմն ասել է. «Կարծում եմ՝ յուրաքանչյուրն իր ճանապարհն ունի։ Դա նրանց անձնական կյանքն է։ Նրանք փորձում են այն պաշտպանել։ Դա կապված է նրանց մոր հետ տեղի ունեցածի, ինչպես նաև այն հանգամանքի հետ, որ նրանց կյանքը համընդհանուր ուշադրության կենտրոնում է եղել»։

Չի կարելի ասել, որ Քիմը չի սիրում պապարացիների ֆիքսած լուսանկարները, քանի որ նա դրանք պարբերաբար տեղադրում է սոցիալական ցանցերում։ Անցյալ տարի Տոկիոյում հենց նման լուսանկարների շնորհիվ է Քիմն ամուսնուն պատկանող «Yeezy» բրենդի նոր հավաքածուի գովազդային արշավն իրականացրել, երբ ամբողջ գիշեր քույրերի հետ տարբեր կերպարներով քայլել է Տոկիոյի ամենաբանուկ փողոցներով։

Շոուի ժամանակ 39-ամյա աստղը նաև ասել է, որ դժվար է պատկերացնել՝ ինչ է նշանակում ուշադրության նման աստիճանն արքայական ընտանիքի համար։ «Տարիքի և երեխաների ծննդյան հետ ես հասկացա, որ ամենակարևորը նրանց համար ավելի ապահով տեղ գտնելն է»,- նշել է Քիմը։

35-ամյա արքայազն Հարիի և 38-ամյա Մեգան Մարքլի անունը մամուլում է հայտնվում ամեն օր։ Մամուլին հակազդող վերջին գործողությունը արքայական զույգն իրականացրել է հոկտեմբերին. Սասեքսի դքսուհին դատի էր տվել The Mail on Sunday պարբերականին, որը հրապարակել էր հորն ուղղված իր անձնական նամակը: Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինն իր հայցադիմումում մեղադրում է թերթին և դրա հրատարակչին` հեղինակային իրավունքի մասին բրիտանական օրենսդրությունը խախտելու և անձնական տեղեկատվության ոչ արդար օգտագործման համար:

Ավելի ուշ 35-ամյա Սասեքսի դուքսը պաշտոնական հաղորդագրությամբ քննադատել էր բրիտանական մամուլին՝ նրանց մեղադրելով «անողոք քարոզչության համար»՝ հայտնելով, որ մեծ մտավախություն ունի, որ իր կինը «կդառնա նույն ուժերի զոհը», որին զոհ դարձավ մայրը՝ արքայադուստր Դիանան:

Արքայազնի հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Ցավոք, կինս դարձել է բրիտանական մամուլի վերջին զոհերից մեկը, որն արշավներ է իրականացնում մարդկանց դեմ՝ չմտածելով դրանց հետևանքների մասին. անողոք արշավ, որն ահագնացել է վերջին մեկ տարվա ընթացքում՝ նրա հղիության և մեր նորածին որդու դաստիարակության շրջանում»:

«Ես կորցրի մորս ու հիմա տեսնում եմ, թե ինչպես է կինս նույն ուժերի զոհը դառնում»,- հայտնել է Հարին և հավելել, որ «այլևս չի կարող հանդուրժել նրա տառապանքները»: «Ես տեսել եմ՝ ինչ է տեղի ունենում, երբ քո սիրած մարդուն այնքան են հանրայնացնում, որ նա այլևս չի ընկալվում որպես իրական անձ»,- նշել է Հարին։

Արքայական ընտանիքին մոտ աղբյուրները փաստում են, որ չնայած արտաքուստ դժվար է հավատալ, որ դքսուհին «տանջվում» է մամուլի բացասական հրապարակումների պատճառով, այնուամենայնիվ, դրանք մեծ ազդեցություն են թողնում նրա վրա։ Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ Աֆրիկա կատարած այցի մասին փաստավավերագրական ֆիլմում Սասեքսի դքսուհին խոստովանել է, որ որպես երիտասարդ մայր և կին դժվար է հաղթահարել համընդհանուր քննադատությունը։