Հեղեղված Վենետիկում զբոսաշրջիկը սելֆիի պատճառով քիչ է մնացել խեղդվի (տեսանյութ)
Հեղեղված Վենետիկում զբոսաշրջիկը քիչ է մնացել խեղդվի, երբ փորձել է ինքնանկար անել։ Միջադեպի տեսանյութը հայտնվել է Twitter-ում։
Տեսանյութում երևում է՝ ինչպես է Ձմեռ պապի գլխարկով, սելֆիի ձողը ձեռքին պահած զբոսաշրջիկը քայլում Վենետիկի փողոցներում։ Տղամարդը քայլում է առաջ՝ չնայելով ոտքերի տակ։
Ինչ-որ պահի մայթը տղամարդու ոտքերի տակից «անհետանում» է, և վերջինս խորասուզվում է ջրի մեջ։
Twitter-ի օգտատերերը մի շարք ծաղրական մեկնաբանություններ են գրել։
Օգտատերերից մեկը գրել է. «Նույնիսկ խեղդվելու վտանգի առկայությամբ նա, միևնույն է, փորձում է փրկել իր գաջեթը»։ Մեկ ուրիշն էլ նշել է, որ տղամարդը, ամենայն հավանականությամբ, կարծել է, թե կամուրջը «ձևի» համար է։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...