Կաբալան և հայերը
Ընդունված է համարել, որ Կաբալան առաջացել է 12-րդ դարում: Այն համարվում է Թալմուդի (պարզ ասած՝ հրեաների Աստվածաշնչի) միստիկ բացատրություն։ Իմաստն այն է, որ Ավետարանը "հասարակ" մարդկանց համար է գրված, դրա մեկնաբանություններն՝ ավելի առաջավորների, իսկ դրանց կոդավորված՝ "խորքային" իմաստը միայն եզակիների՝ լուսավորվածների համար։
17-րդդ դարում Սաբտայ Ցվի անունով մի հրեա իրեն մեսիա է հայտարարում ու հրեաների մի մեծ հատված դառնում է իր աղանդի հետևորդը, հետո սուլթանը պայման է դնում, որ կա՛մ իսլամ պետք է ընդունի, կա՛մ իրեն կսպանեն։ Սաբտայը իսլամ է ընդունում ու իր հետ՝ հրեաների մի մեծ զանգված, որոնք հետագայում դառնում են դյոնմեներ՝ իսլամ ընդունած հրեաներ։ Որոշ մարդկանց կարծիքով անկեղծորեն են իսլամ ընդունել, ոմանց կարծիքով՝ ծպտված հրեաներ են մնացել։ Հիմնականում Սալոնիկում էին ապրում։
Ուրեմն, այդ Սաբտայը կամ Սաբատայը իր կրոնափոխությունը բացատրում է Կաբալայի մի դրույթով, որ հոգիները (տվյալ դեպքում՝ հրեաների), Աստծուն միանալուց առաջ պետք է ամենադաժան ձևով "վայր" ընկնեն, աղտոտվեն մինչև վերջին խազը, որից հետո, երբ գա ժամանակը, մաքրվեր, "վեր" խոյանան ու միանան Աստծուն։ Այսինքն, իսլամ ընդունելով՝ իրենց հոգիները աղտոտում են՝ ապագայում ազատագրվելու հույսով։ Դա փորձության տեսակ էր։
Ինչի եմ սա գրում, հիմա Հայաստանում, կարծես թե, Սաբտայ Ցվիի ծրագիրն է իրականանում։ Դա լավ նորություն է․ ատելության, անիմաստության այն անդունդը, որի մեջ գնալով ընկղմվում ենք, հույս է տալիս, որ առջևում այդ ամենից ազատագրում է սպասվում։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...