ԱՄՆ-ում Թուրքիային մեղադրել են «կարմիր գիծն» անցնելու մեջ Ս-400-ների պատճառով
ԱՄՆ Սենատի դեմոկրատ անդամ Քրիս վան Հոլենը հայտարարել է, որ Թուրքիան անցել է հերթական «կարմիր գիծը»՝ սկսելով թեստավորելՌուսաստանից գնած ՀՕՊ Ս-400 համալիրները։ Նա այս մասին գրել է իր Թվիթերում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«(Թուրքիայի նախագահի Սպիտակ տուն այցելությունից) երկու շաբաթ հետո Էրդողանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում (ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփին, ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին, ինչպես նաեւ անցնում է հերթական «կարմիր գիծը» Ս-400-ների գծով»,- ասել է սենատորը։
Վան Հոլենը ընդգծել է, որ գոյություն ունեցող օրենսդրությունը «պարտավորեցնում է Թրամփին պատժամիջոցներ մտցնել»։
Վաշինգտոնում Էրդողանի հետ բանակցությունների արդյունքներով Թրամփը տեղեկացրել էր, որ կողմերը հանձնարարել են իրենց պաշտոնյաներին աշխատել, որպեսզի լուծվեն Ս-400 համակարգերի շուրջ առկա խնդիրները։
Ավելի վաղ Milliyet թերթը, հղում կատարելով զինվորական աղբյուրին, տեղեկացրել էր, որ Թուրքիան սկսում է Ս-400-ների ռադարների աշխատանքի թեստավորումը, այդ նպատակի համար օդ կբարձրացվեն F-16 կործանիչներ եւ այլ ինքնաթիռներ։
Ռուսական նորագույն ՀՕՊ Ս-400 համակարգերի մատակարարումը, որն առաջ է բերել ճգնաժամ ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում, սկսվել են հուլիսի կեսին։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի խոսքով՝ Ս-400-ները լիովին կգործարկվեն 2020 թվականի ապրիլին։ Վաշինգտոնը պահանջում էր հրաժարվել գործարքից եւ փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համալիրներ՝ սպառնալով կանգնեցնել կամ առհասարակ չեղարկել Թուրքիային նորագույն F-35 կործանիչների վաճառքը, ինչպես նաեւ պատժամիջոցներ մտցնել CAATSA-ին («Պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդներին դիմակայելու մասին» օրենքին) համապատասխան։ Անկարան հրաժարվել է զիջումներ անել։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ