ԵՄ Խորհուրդը հաստատեց Եվրահանձնաժողովի նոր կազմն առանց Մեծ Բրիտանիայի թեկնածուի
ԵՄ Խորհուրդը հաստատեց Եվրահանձնաժողովի (ԵՀ) նոր կազմը Ուրսուլա ֆոն դեր Լյաենի գլխավորությամբ, որը պետք է աշխատանքն սկսի դեկտեմբերի 1-ին։ Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի՝ երկուշաբթի Բրյուսելում տարածված հայտարարությունում։ Մեծ Բրիտանիան, որը պետք է դուրս գա Եվրամիությունից 2020 թվականի հունվարի 31-ից, այդպես էլ Բրյուսելին չի ներկայացրել իր թեկնածուին։ ԵՀ նոր կազմը այժմ վերջնականապես պետք է հաստատի Եվրոպական խորհրդարանը, որը դրա համար կքվեարկի նոյեմբերի 27-ին Ստրասբուրգում, լիագումար նիստում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Խորհուրդն այսօր հաստատել է անձանց ցուցակը, ովքեր առաջարկվել են Եվրահանձնաժողովի կազմում նշանակվելու համար մինչեւ 2024 թվականի հոկտեմբերի 31-ը։ Սա Եվրախորհրդարանում քվեարկության հնարավորություն է բացում ԵՀ լրիվ կազմի հաստատման համար»,- ասվում է փաստաթղթում։
Մեծ Բրիտանիան, որը, համաձայն Լիսաբոնի համաձայնագրի, պետք է ԵՄ-ից դուրս գար 2019 թվականի մարտին՝ Եվրախորհուրդ գրավոր հայտարարություն տալուց ուղիղ 24 ամիս հետո, չկարողացավ դա անել երկրի քաղաքական էլիտայի շրջանում սուր տարաձայնությունների պատճառով։ Մինչեւ այդ պահը, ձեւականորեն Մեծ Բրիտանիան մնում է ԵՄ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով եւ պարտականություններով, ներառյալ սեփական եվրահանձնակատարի նշանակման պարտականությունը նոր Եվրահանձնաժողովի կազմում։ Բայց Լոնդոնը դա չի արել, եւ հիմա ԵՄ ինստիտուտները պատրաստում են իրավաբանական հիմնավորում, որը թույլ կտա Լոնդոնի համար եւս մեկ բացառություն անել եւ խուսափել իրավաբանական ճգնաժամից նոր Եվրահանձնաժողովի նշանակման հետ կապված։
Ձգձգվող նշանակում
Եվրահանձնաժողովը՝ Ուրսուլա ֆոն դեր Լյաենի գխավորությամբ, չկարողացավ նոյեմբերի 1-ին սկսել աշխատանքը, քանի որ Եվրախորհրդարանը սեպտեմբերին եւ հոկտեմբերին մերժեց Ֆրանսիայի, Ռումինիայի եւ Հունգարիայի եվրահանձնակատարների թեկնածուներին՝ նրանց կասկածելով շահերի հնարավոր բախման մեջ։ Արդյունքում՝ այդ երկրները նոր թեկնածուներ առաջադրեցին ԵՀ կազմի համար։ Նրանք էին հունգարացի դիվանագետ Օլիվեր Վարգեին, Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախկին նախարար Թիերի Բրեթոնը եւ ռումինացի եվրախորհրդարանական Ալինա Վելյանը։
Առայժմ նոր Եվրահանձնաժողովը չի հաստատվի, ԵՀ նախկին կազմը՝ Ժան-Կլոդ Յունկերի գլխավորությամբ, կշարունակի կատարել իր լիազորությունները, որոնք ձեւականորեն ավարտվել են հոկտեմբերի 31-ին։ Թեեւ Եվրահանձնաժողովում նշանակվում են յուրաքանչյուր երկրից մեկական թեկնածուներ, եվրահանձնակատարները չպետք է այնտեղ ներկայացնեն իրենց պետությունների ազգային շահերը, այլ աշխատեն ի բարօրություն ողջ Եվրամիության՝ կատարելով ազգային կառավարություններում նախարարականի նման գործառույթներ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...