Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ Ռադիոյի վիճակը այնքան էլ բարվոք չէ ֆինանսական առումով, աշխատավարձերի հետ կապված խնդիր կա. Վասակ Դարբինյան Կնոջն ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Կապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը ՆԳՆ ոստիկանություն 2026. Փաստեր Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ Հայերը մեկ քայլով ավելի մոտ են Եվրամիություն առանց վիզայի մուտք գործելուն. Կոսը՝ կենսաչափական անձնագրերի մասին Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքըԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբՌադիոյի վիճակը այնքան էլ բարվոք չէ ֆինանսական առումով, աշխատավարձերի հետ կապված խնդիր կա. Վասակ ԴարբինյանԿնոջն ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումըՆԳՆ ոստիկանություն 2026. ՓաստերԿարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետՀայերը մեկ քայլով ավելի մոտ են Եվրամիություն առանց վիզայի մուտք գործելուն. Կոսը՝ կենսաչափական անձնագրերի մասինՍիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել էԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակել
Կարծիք

«Հայաստան-ԵՄ գաստրոտուրիզմի եվրոպական երանգները». Արմեն Աշոտյան

Հայաստանում իրական քաղաքական դիսկուրսի եւ օրակարգային առաջնահերթությոնների դեգրադացիայի մաիսն շատ է խոսվել. դրա հերթական ապացույցն իրեն սպասել չտվեց: Այս մասին Facebook-ի էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, գրել է.


«Երեկ լրացել էր Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) (անգլ.՝ Armenia -The EU Comprehensive and Enhanced Partnership Agreement (CEPA)) ստորագրման 2 ամյակը:

2018 թվականի ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանը միաձայն վավերացրել է Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին», իսկ նույն թվականի հունիսի մեկից այն անցումային դրույթներով մտել է ուժի մեջ:

Այս փաստը, սակայն, որեւէ ուշադրության չարժանացավ քաղաքական, լրատվական եւ հասարակական շրջանակների կողմից, թեպետ եւ’ ժամանակին, եւ’ այսօր համարվում է Հայաստանի արտաքին քաղաքական կարեւորագույն ձեռքբերումներից մեկը:

Հիշեցնեմ, որ հանդիսանալով Եվրասիական տնտեսկան միության լիիրավ անդամ, Հայաստանը միաժամանակ կարողացավ հասնել Եվրոպական Միության հետ նման խորքային իրավական փաստաթղթի ստորագրմանը, ինչն առ այսօր համարվում է ունիկալ քաղաքական ձեռքբերում, ոչ միայն մեր երկրի համար, այլեւ միջազգային դիվանագիտության մեջ:

Այս տարեդարձը լավ առիթ էր հասկանալու, վերլուծելու այս ընթացքում կատարված աշխատանքները, ուղենշելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները՝ հաշվի առնելով թե համաձայնագրի լիարժեք իմպլեմենտացիայի կարեւորությունը, թե ԵՄ-ում ու մեր տարածաշրջանում կատարվող խորքային տեղաշարժերը:

Այս համաձայնագիրը նախեւառաջ ուղղված էր մեր քաղաքացիների համար կյանքի որակի տեսանելի եւ շոշափելի բարելավմանը՝ բազմապիսի եւ ոլորտային բարեփոխումների հանձնառության շնորհիվ: Տնտեսություն, մարդու իրավունքներ, հակակոռուպցիոն պայքար, քաղաքական ռեֆորմներ՝ դժվար է գտնել գեթ մեկ խոշոր ոլորտ, որին այս փաստաթուղթը չի անդրադառնում:

Համաձայնագրի կարեւորության մեկ այլ հիմնավորում վերաբերում է Արցախյան հակամարտության կարգավորման ձեւակերպումներին, որով հստակ ամրագրվում է ԵՄ քաղաքական եւ իրավական դիրքորոշումը՝ աջակցել հարցի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում, հաշվի առնելով, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ապահովումը:

Ավաղ, Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո համաձայնագրի վավերացման եւ կիրառկման աշխատանքները կտրուկ դանդաղեցին:

Այս պահի դրությամբ Եվրոպական Միության Խորհրդի Գլխավոր քարտուղարությունը գրանցել է 16 ԵՄ անդամ պետությունների պաշտոնական վավերացումներ + Հայաստան։ Բացակայում է 12 անդամ երկրի, Եվրոպական միջուկային էներգիայի գործակալության եւ Եվրոպական Խորհրդարանի ավարտական վավերացումը: Լավագույն դեպքում, վավերացման գործընթացը, նման տեմպերով ընթանալու դեպքում, կավարտվի հաջորդ տարի ձմռանն, այն ինչ 2 տարի առաջ մենք նախատեսում էինք համաձայնագրի վավերացումն իրականացնել 1.5-2 տարվա ընթացքում:

“Թողեք աշխատեն” մտացածին եւ պրիմիտիվ մոտեցման շրջանակներում հասարակությունը համբերատար սպասում էր, մինչեւ նոր կառավարությունը բավարար գիտելիք, փորձ եւ քաղաքական կամք դրսեւորի համաձայնագրով նախատեսված բարեփոխումները կյանքի կոչելու համար: Անցել է բավականաչափ ժամանակ արձանագրելու համար, որ համաձայնաագրի իրականացումը դոփում է տեղում եւ լավագույն դեպքում սահմանափակվում է արարողակարգային, օպերացիոն եւ ֆորմալ միջոցառումների եւ այցերի թվարկումով: Ասածս ապացուցելու համար հղում անեմ հենց Նիկոլ Փաշինյանի եւ իր կառավարության հանրային հաշվետվույթուններին, “100 փաստերին” եւ ասուլսիներին:

Մի կողմից այս իշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում բարձրաձայնում են տվյալ համաձայնագրի կարեւորության մասին եւ ոչինիչ հավելյալ չեն ստեղծում, մյուս կողմից՝ դրսեւորում են կատարյալ ապաշնորհություն եւ անուժություն երկրի բարեփոխումների օրակարգ մշակելու եւ իրականացնելու հարցում:

Դեռեւս անցյալ տարի եմ պնդել, որ կառավարության ծրագրի մաս պիտի կազմեն Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմնական դրույթները եւ ուղղությունները, քանզի այս համաձայնագիրը, չհակասելով Հայաստանի այլ միջացգային պարտավորություններին եւ բխելով բացառապես մեր երկրի շահերից, բազմաթիվ ոլորտներում երկարաժամկետ բարեփոխումների ծրագիր է, որն առ այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի սկսել իրականացնել։

Այս իշխանությունները չունեն երկրի զարգացման տեսլական, բավարար գիտելիք ռազմավարական ծրագրերի մշակման համար։ Ուստի սեփական ծրագրեր չունենալով, գոնե փորձեք մեր օրոք արած մշակումներով եւ ձեռքբերումներով ոչ միայն գլուխ գովալ, այլեւ աշխատել։

Սրան հավելենք նաեւ, որ Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցով եւս իշխանափոխությունից հետո որեւէ շոշափելի աջաընթաց իրականում չկա:

Եվրոպական Միության նոր ղեկավարության հետ, որի մանդատը կգործարկվի սույն թվականի դեկտեմբերից, մի շարք պատճառներով ավելի դժվար է լինելու աշխատել, եւ մեր իշխանությունները պետք է շատ մեծ լրացուցիչ ջանքեր գործադրեն այս ուղղությամբ, ինչին, ավաղ պատրաստ չեն:

Արեւելյան գործընկերության ապագայի հանդեպ ԵՄ-ն դեռեւս չունի վերջնական ձեւավորված պատկերացումներ, եւ Հայաստանը մի կողմից պետք է այս ուղղությամբ ցուցաբերի նախաձեռնողականություն, մյուս կողմից՝ առավելագույն շեշտադորւմներ անի հենց Հայաստան-ԵՄ երկկողմ շրջանակով պայմանավորված օրակարգի վրա:

2020 թվականին ավարտվում է Հայաստան-ԵՄ Գործընկերության գերակայությունների մասին գործող համաձայնագիրը, եւ արդեն ժամանակն է, որպեսզի Հայաստանը սկսի իր համար նախանշել ԵՄ-ի հետ հարաբերությունների հաջորդ շրջափուլի հիմնական ուղենիշները:

Իշխանափոխությունից հետո խոստացված արտաքին քաղաքականության կապիտալիզացիան տեղի չունեցավ, եւ այլեւս իրատեսական չէ նոր կառավրության ոչ պրոֆեսիոնալ, թմբուկային գործելաոճի հետեւանքով:

2017 թվականի նոյեմբերին ստրագրված եւ 2018 թվականի հունիսի 1-ից անցումային կիրարկման մեջ մտած Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ոչ միայն այդպես էլ միս ու արյուն չի ստանում, ոչ միայն չդարձավ երկրի բարեփոխման ուղենիշ, այլեւ քաղաքական իմաստով կորցնում է իր երբեմնի հմայքը եւ փայլը:

Պատահական չէր, որ Սերժ Սարգսյանը զագրեբյան իր հայտնի ելույթում հատուկ շեշտեց, որ «2017 թվականին Բրյուսելում կնքված համաձայնագիրը պետք է կյանքի կոչվի՝ բարելավելով մեր քաղաքացիների կյանքը: Այս բարձր ամբիոնից խնդրում եմ ձեզ հնարավորինս արագացնել վավերացման գործընթացը;