Բանակը վերահսկում է իրավիճակը Բեյրութի կենտրոնում
Բանակը եւ անվտանգության ուժերը վերահսկողության տակ են վերցրել իրավիճակը Բեյրութի կենտրոնում, ընկածների հրապարակում, որտեղ մինչ այդ տեղի էին ունեցել ջարդարարություններ եւ բախումներ խաղաղ ցուցարարների եւ «Հեզբոլլահ» եւ «Հարաքեթ Ամալ» շարժումների կողմնակիցների միջեւ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Ալ Ջադիդին»։
Բանակը երկու արգելապատնեշով կտրել է ցուցարարներին շիաների կուսակցությունների կողմնակիցներից՝ չթողնելով, որպեսզի նրանք մոտենան միմյանց, բախումներից խուսափելու նպատակով։ Երկու ճամբարները միմյանց վրա քարեր ու կրակե խրձեր են նետում։ Լսվում են նաեւ վիրավորանքներ երկու կողմից։ Կան տուժածներ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Հեզբոլլահի» եւ «Ամալի» կողմնակիցները եկել են Բեյրութի կենտրոն, որտեղ ջարդուփշուր են արել խաղաղ ցուցարարների վրանաճամբարը, ինչից հետո սկսվել է զանգվածային ծեծկռտուք, մինչեւ որ եկել են բանակի եւ ոստիկանության հավելյալ ուժեր։
Անկարգություններն սկսվել են այն բանից հետո, երբ ինտերնետում հայտնվել էր տեսանյութ, որտեղ Բեյրութի կենտրոնում «Հեզբոլլահի» եւ ցուցարարի միջեւ քաշքշուկում վերջինը վիրավորական խոսքեր էր ասել շիա շարժման առաջնորդի հասցեին։
Շիաների կուսակցության կողմնակիցները առաջին անգամ չէ, որ ջարդարարություններ են անում Բեյրութում խաղաղ ցուցարարների շրջանում։ Հոկտեմբերի 29-ին տղամարդկանց մի խումբ՝ մահակներով, հարձակվեց ակտիվիստների վրա Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնում, ծեծեց հանրահավաքի մասնակիցներին եւ այրեց վրանները։
Խաղաղ հակակառավարական ցույցերը տեղի են ունենում ողջ Լիբանանում հոկտեմբերի 17-ից։ Ցուցարարները պահանջում են տնտեսական բարեփոխումներ եւ բոլոր պաշտոնյաների դատավարություն, որոնք խառն են կոռուպցիոն սխեմաներում։ Հոկտեմբերի 29-ին Սաադ Հարիրիի կառավարությունը հրաժարական տվեց, բայց ցույցերը դրանից հետո էլ չեն դադարել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...